«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

«Ոչ թե իշխանության ձգտում, այլ երկրում ինչ-որ բան փոխելու ցանկություն»

«Ոչ թե իշխանության ձգտում, այլ երկրում ինչ-որ բան փոխելու ցանկություն»
23.06.2017 | 08:33

Վարչապետ Կարեն Կարապետյանին այս շաբաթ ծանր փորձություն էր սպասում` կառավարության ծրագրի հաստատում, որն ուղեկցվեց ընդդիմադիրների թիրախավորված քննադատությամբ։ Առաջիկա հինգ տարիների փաստաթուղթը ստորադասվեց քաղաքական ինտրիգին։ Այդուհանդերձ, ձայների 64 կողմ, 31 դեմ հարաբերակցությամբ Կարեն Կարապետյանի ծրագիրն ԱԺ-ն հաստատեց։ ՀՀԿ խմբակցության անդամ ՇՈՒՇԱՆ ՍԱՐԴԱՐՅԱՆԻՆ խնդրեցինք գնահատել ծրագիրը։

-Տիկին Սարդարյան, ընդդիմությանը, մասնավորապես «Ելք» խմբակցությանը, առավել հետաքրքրում էր` այս հինգ տարվա ծրագիրը Կարեն Կարապետյա՞նն է իրականացնելու, թե՞ 2018-ին կառավարության այլ ղեկավար է լինելու։ Վարչապետը կշարունակի՞ պաշտոնավարել նաև 2018-ից հետո։
-Երեկ վարչապետն արդեն պատասխանեց այդ հարցին, կարծում եմ, որ այսօր այդ թեման արդեն սպառված է։ Նա ասաց, որ պատրաստ է վարչապետ մնալու, և ներկայացրեց իր կառավարության գործունեության առաջիկա հինգ տարվա ծրագիրը։ Ի դեպ, հիշեցնեմ, որ վերջերս հարցազրույց էր տվել վարչապետը և այդ պատրաստակամությունը ձևակերպել էր հետևյալ կերպ` ոչ թե իշխանության ձգտում, այլ երկրում ինչ-որ բան փոխելու ցանկություն։
-Ընդդիմությունն այս ծրագիրը համարեց դեկլարատիվ, անիրատեսական և կենացային։ Ավելի շատ քննադատվեց վարչապետի անձը, քան ծրագիրը։ Ինչպիսի՞ն է Ձեր տպավորությունը քննարկումներից։
-Իսկապես, ավելի շատ խոսեցին վարչապետի հետագա պաշտոնավարման մասին, քան կառավարության ներկայացրած ծրագրի։ Բնականաբար, ակնկալվում էր ծրագրային քննարկում։ Ինչ վերաբերում է բուն ծրագրին, կարծում եմ, այն կարելի է համարել օբյեկտիվ ախտորոշման, առկա ռեսուրսների գնահատման և կոնսոլիդացման ու դրանց հիման վրա առարկայական քայլերի հաջորդականությամբ կազմված փաստաթուղթ։ Հնչեցին տարբեր գնահատականներ, որոնցից շատերը ըստ քաղաքական ճաշակի և կոնյունկտուրայի էին։ Իհարկե, եղան նաև կառուցողական ելույթներ, առաջարկներ, այդ թվում` ընդդիմության կողմից, վարչապետը պատրաստակամություն հայտնեց դրանք քննարկելու և քննարկման արդյունքում նաև դիտարկելու դրանք ծրագրում ներառելու հնարավորությունը:
-Ընդդիմությունը վստահ է, որ այս ծրագիրը ձախողվելու է, ինչպես նախորդները։ Ձեր հակափաստարկները։
-Համաձայն չեմ հնչած տեսակետներին։ Այս ծրագիրը ներկայացվել է` նկատի ունենալով 2016-ին ԱԺ-ի հավանությանն արժանացած կառավարության ծրագրի իրականացման դրական փորձը։ Այդ ծրագրի իրագործման հաշվետվությունը ներկայացվել է հանրությանը: Ասել է` դրական արդյունքի նախադեպը կար, և ներկայացված ծրագիրը նաև այդ ամենի օրգանական շարունակությունն է։
-Տնտեսական իրավիճակի բարելավումը մեծ մասամբ պայմանավորված է ներդրումների առկայությամբ։ Կառավարությունը խոստացել է 830 մլն դոլարի ներդրում այս տարվա ընթացքում։ Ընդդիմությունն այս հարցում ևս թերահավատ է։
-Կառավարության գործունեության կարևոր բաղադրիչներից մեկը ներդրումներն են։ Երեկ հայտարարվեց, որ ներդրումների մասով 36 % կատարողական ունենք, որը, կարծում եմ, վատ ցուցանիշ չէ։ Ինչ վերաբերում է թերահավատությանը, նշեմ, որ կառավարությունը բազմիցս հաշվետվողականության պատրաստակամություն է հայտնել։ Այդ թեզն ընդգծված է նաև նոր ծրագրում։ Վստահ եմ, որ տարեվերջին, եթե ոչ ավելի շուտ, այս ներդրումների մասով հաշվետվություն կներկայացվի հանրությանը։
-Կառավարության ծրագրերից ի՞նչ կարևոր դրույթ կառանձնացնեիք։
-Օրինակ, կառավարությունն անցնում է թվայնացման օրակարգի, որը նորամուծություն է մեզանում: Այն հնարավորություն կտա շատ ավելի տեսանելի դարձնելու տնտեսության առանձին ճյուղերի բացերը և անհրաժեշտ լուծումներ առաջարկելու։ Հնարավորություն կտա գույքագրելու ակտիվներն ու ռեսուրսները, խնդիրները, ինչու ոչ, անգամ նպատակները, և դրանով իսկ նախադրյալներ ապահովելու արդյունավետ կառավարման և հետագա կայուն զարգացման համար: Հաշվի առնելով կառավարությունում իմ նախկին աշխատանքը` կարող եմ ընդգծել, որ փորձնական ծրագրեր արդեն իրականացվել են։ Մասնավորապես մանկապարտեզների և դպրոցների թվայնացման մի քանի օրինակներ ունեցել ենք, արդյունքում վերհանվել են բազում խնդիրներ, որ տեսանելի չէին մինչ թվայնացման գործընթացը: Նույնը նաև համայնքների կառավարման մասով. կարելի է և՛ ծախսերի, և՛ համայնքների սեփական եկամուտների հավաքագրման առումով շատ հետաքրքիր վերլուծություններ անել ու ճիշտ որոշումներ կայացնել։
Ծրագիրը հետաքրքիր ուղերձ ուներ նաև սփյուռքահայության հետ ամուր կապի բանաձևը կյանքի կոչելու, սփյուռքի ներուժն օգտագործելու, կառավարման նոր մշակույթ ներգրավելու տեսանկյունից: Կարելի է երկար թվարկել։
-2018-ին կառավարությունը վերստին խորհրդարան պետք է բերի ծրագիր, ուրեմն ինչո՞ւ է այս ծրագիրը համարվում հնգամյա։
-Հիշեցնեմ, որ քարոզարշավի ժամանակ «հանրապետականի» ծրագիրը ևս հնգամյա հեռանկարով է ներկայացվել։ Բնականաբար, հանրության հավանությանն արժանացած այդ ծրագիրը իր առարկայական դրսևորումն ստացավ որպես կառավարության ծրագիր։ Եվ առաջիկա հինգ տարիների համար հենց ՀՀԿ-ն է լինելու այդ ծրագրի իրականացման պատասխանատուն։


Ճեպազրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 6913

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ