Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Հարցադրումը տրամաբանական չէր»

«Հարցադրումը տրամաբանական չէր»
23.06.2017 | 08:38

Երկու օր շարունակ օրենսդիր իշխանությունը արտահերթ նիստում քննարկում էր գործադիրի 2018-ի ծրագիրը, և երկու օր շարունակ խորհրդարանական ընդդիմությանը, մասնավորապես «Ելքին», հետաքրքրում էր` 2018-ից հետո Կարեն Կարապետյանը կմնա՞ վարչապետի պաշտոնում, թե՞ ոչ։ Արդյոք սպասելի և տրամաբանակա՞ն էր այս հարցադրումը, թե՞ քաղաքական շոու էր՝ հարցրինք տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար ՎԱՀԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ։


-Իմ մասնավոր կարծիքով` հարցադրումը տրամաբանական չէր։ Մենք ներկայացնում ենք կառավարության ծրագիրը, որը պետք է շարունակական լինի։
-ՈՒզում եք ասել` անկախ նրանից, թե 2018-ից հետո ով կլինի վարչապետ, այս ծրագիրը պետք է իրականացվի՞։
-Իհարկե, ընդունված կարգի համաձայն, ցանկացած նոր կառավարություն պետք է նոր ծրագիր ներկայացնի, սակայն այս ծրագիրը կընդունվի որպես հիմք։
-Երբ ընդդիմությունը կասկածի տակ է առնում վարչապետի լինել-չլինելու հարցը 2018-ից հետո, ինքնաբերաբար հարցն ուղղվում է ողջ կառավարությանը։ Այս հարցը, Ձեր պաշտոնավարման տեսանկյունից, ինչպե՞ս եք ընկալում։
-Կարծում եմ` կարևոր չէ, թե ով է այս կամ այն նախարարի պաշտոնում, կարևոր է, որ գործն արվի, և աշխատանքն առաջ գնա։ Յուրաքանչյուր մարդ իր տեղում, ոչ միայն վարչապետը կամ նախարարը, այլև բոլորը ցանկացած ոլորտում իրենց գործը պատշաճ կերպով պետք է իրականացնեն։
-Ձեր ոլորտում իրականացված ո՞ր ծրագրերը կառանձնացնեք, որոնք գործնականում նկատելի են հանրությանը։
-Իրականացված ծրագրերը պարբերաբար ներկայացնում ենք հանրությանը մամուլի ասուլիսների միջոցով։ Որպեսզի շատ չծանրաբեռնեմ ձեր թերթի ընթերցողներին, նշեմ մեկ-երկու ծրագիր։ Օրինակ, կարճ ժամկետներում հիմնովին վերակառուցվեց Հաղարծնի ճանապարհը, որը շատ վատ վիճակում էր (այս մասին փաստում են նաև սոցիալական կայքերում զետեղված լուսանկարները)։ Շինարարության ընթացքում 4-5 անգամ եղել եմ տեղում, աշխատանքների ավարտից հետո խոսել նաև վարորդների հետ, ովքեր գնահատում էին ճանապարհի բարձր որակը։ Ճանապարհային անվտանգության ապահովման տեսանկյունից կարևորում եմ Նոր Հաճնի կամրջի լուսավորության համակարգի ներդրումը։ Ծրագրերը շարունակական են։
-Իսկ ե՞րբ կկառուցվի Իջևան-Բագրատաշեն ճանապարհահատվածը։
-Մինչև չավարտվի Վանաձոր-Ալավերդի-Վրաստան ճանապարհահատվածի շինարարությունը, Իջևանից Բագրատաշեն տանող ճանապարհը բարվոքելու ենք փոսային նորոգման աշխատանքներով։ Այս ճանապարհահատվածը հիմնովին կառուցելու աշխատանքները կսկսվեն Վանաձոր-Ալավերդի-Վրաստան ճանապարհահատվածը շահագործման հանձնելուց հետո։


Ճեպազրույցը`
Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 7997

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ