Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Մեսիի ձեռքբերումները վերերկրային են, նրան կարող եմ բնութագրել մեկ բառով՝ ֆենոմեն»

«Մեսիի ձեռքբերումները վերերկրային են, նրան կարող եմ բնութագրել մեկ բառով՝ ֆենոմեն»
23.06.2017 | 11:00

Ստորև ինչ ներկայացնում ենք մեր ու առհասարակ բոլոր ժամանակների մեծագույն ֆուտբոլիստ Լիոնել Մեսիի մասին, ինչ խոսք, կաթիլ է օվկիանոսից: Եվ, այնուամենայնիվ, հարկ համարեցինք թեկուզ այդ նվազագույնը ներկայացնել այն գիտակցմամբ, որ ավելորդ իմացությունը դեռևս ոչ մեկին չի խանգարել, եթե, իհարկե, կրիմինալ չի պարունակում:

ՌՈՆԱԼԴԻՆՅՈ (աշխարհի չեմպիոն Բրազիլիայի հավաքականի կազմում, Չեմպիոնների լիգայի հաղթող, «Ոսկե գնդակի» տիրակալ). «Միակ բանը, ինչի համար ափսոսում եմ, այն է, որ այլևս նույն թիմի կազմում մրցաշրջան չեմ անցկացնի Լիոնել Մեսիի հետ: Ես հնարավորություն ունեի տեսնելու նրա աճը, երբ պատանյակ էր ու դառնում էր լավագույնը: Հետաքրքիր է, նա, ասես մանկիկ, այնպիսի բաներ էր անում, որոնց մասին մնացած ֆուտբոլիստները կարող են միայն երազել»:


ՅՈՒՊ ՀԱՅՆԿԵՍ (աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Գերմանիայի հավաքականի կազմում, պատմության մեջ Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» լավագույն ռմբարկու, Մյունխենի «Բավարիային» Չեմպիոնների լիգայի հաղթող դարձրած մարզիչ). «Մեսիի ձեռքբերումները վերերկրային են, նրան կարող եմ բնութագրել մեկ բառով՝ ֆենոմեն: Արդեն պատանեկան տարիներից նա խաղում էր Զիդանի, Պելեի, Մարադոնայի ու Կրուիֆի մակարդակով»:


ՋՈՆ ԹԵՐԻ (Անգլիայի եռակի չեմպիոն, Չեմպիոնների ու Եվրոպայի լիգաների հաղթող). «Իմ երեխաները պաշտում են Մեսիին: Երբ հրաժեշտ տամ ֆուտբոլին ու հետահայաց գցեմ անցյալ, հաճելի կլինի հիշել, որ դիմակայել եմ նման ուժեղ ֆուտբոլիստի: Ինձ համար կատարելապես ակնհայտ է, որ նա բոլոր ժամանակների լավագույն խաղացողն է: Նա մեծագույն անհատականություն է ու մեծագույն մարդ, որ կարող է դեռ շատ բան տալ սպորտին: Ըստ իս, նա ամեն ինչի է ունակ: Նա անգերազանցելի է»:


ԶԼԱՏԱՆ ԻԲՐԱՀԻՄՈՎԻՉ (տարբեր ակումբների կազմում Իսպանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի, Նիդերլանդների չեմպիոն). «Մեսիին աջ ոտքը պետք չէ, նա խաղում է միայն ձախով ու աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է: Միայն պատկերացրեք` ինչ կլիներ, եթե օգտագործեր և աջ ոտքը»:


ԲԻԿՍԱՆՏ ԼԻԶԱՐԱԶՅՈՒ (աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի կազմում). «Երբ Մեսիին տեսնում եք սովորական հագուստով, նման է դպրոցականի, սակայն երբ հագնում է մարզազգեստը, դաշտում եղած մնացած Ֆուտբոլիստներն են նմանվում դպրոցականի»:


ԿԻԿԵ ՍԱՆՉԵՍ ՖԼՈՐԵՍ (Մադրիդի «Աթլետիկոյին» Եվրոպայի լիգայի ու Եվրոպայի սուպերգավաթի տեր դարձրած մարզիչ). «Մեսին խաղում է` ինչպես ուզում է ու երբ ուզում է: Ես երբեք նման բան չեմ տեսել: Նրան կհիշեն որպես 21-րդ դարի դի Ստեֆանոյի»:


ՋԵՆԱՐՈ ԳԱՏՈՒԶՈ (աշխարհի չեմպիոն Իտալիայի հավաքականի կազմում, Չեմպիոնների լիգայի կրկնակի հաղթող). «Մեսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է և չի կարելի ասել, թե Քրիշտիանուն վատն է՝ նա նույնպես անհավանական ֆուտբոլիստ է: Սակայն Մեսին ասես այլ մոլորակից լինի: Տարվա ընթացքում 90 գոլ խփողը չի կարող սովորական մարդ լինել: Նման բան հնարավոր է միայն Play Station-ում: Երբ ես Մեսիին տեսնում եմ դաշտում, ինձ թվում է, թե ինչ-որ մեկը միացրել է խաղը: Նա արագ է, կարգով բարձր է և երբ ուզում է գոլ խփել, անում է դա»:


ԳԱՐԻ ԼԻՆԵԿԵՐ (Բոբ Չառլտոնից հետո Անգլիայի հավաքականի լավագույն ռմբարկու). «Մեսին անհավանական ոտքեր ունի: Նայելով նրան՝ ես հասկանում եմ, թե ինչպիսի զիբիլ եմ եղել և յուրաքանչյուր վայրկյան ինձ ավելի ու ավելի եմ այդպիսին զգում: Եթե լուրջ, մեկ խաղի ընթացքում նա այնպիսի անկրկնելի անհատական հնարքներ է անում, որքան ինձ չի հաջողվել անել իմ ողջ մարզական կարիերայի ընթացքում»:


ԳԵՐԴ ՄՅՈՒԼԼԵՐ (աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Գերմանիայի հավաքականի կազմում, Գերմանիայի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկու, համաշխարհային ֆուտբոլի լավագույն ռմբարկուներից մեկը). «Եթե ինչ-որ մեկը տարվա ընթացքում խփում է համարյա հարյուր գոլ, ապա աշխարհի լավագույն խաղացողի վերաբերյալ բոլոր խոսակցությունները դառնում են իմաստազուրկ: Ինձ համար Մեսին ոչ սովորական մարզիկ է, որովհետև պրոֆեսիոնալ ֆուտբոլի ահռելի աշխարհում նա նաև մնում է շատ օրինակելի ու բարեհամբույր մարդ»:


ՅՈՒՐԳԵՆ ԿԼՈՊ (Դորտմունդի «Բորուսիային» երկու անգամ Գերմանիայի չեմպիոն դարձրած մարզիչ). «Մեսին լավագույնն է: Ինչ-որ այնտեղ, մեր մոլորակի սահմաններից դուրս, պետք է որ կյանք լինի, որովհետև Մեսին չափից լավն է մեզ համար, կամ մենք չափից ավելի վատն ենք նրա համար»:


ՌՈՒԴ ՎԱՆ ՆԻՍՏԵԼՐՈՅ (տարբեր ակումբների կազմում Իսպանիայի, Իտալիայի, Նիդերլանդների չեմպիոն). «Մեսիին բնութագրելու խոսքեր չկան: Դա միանգամայն այլ մակարդակ է: Նա խաղում է իր խաղը, խփում է մի քանի գոլ ու դա անում է այնպիսի թեթևությամբ, որ դա սովորական բան է թվում: Տարեցտարի խփելով նման քանակով գոլեր՝ նա հաստատում է, որ պատմության լավագույն ֆուտբոլիստն է»:


ԱՐՍԵՆ ՎԵՆԳԵՐ (խաղացողի որակում Ֆրանսիայի կրկնակի, մարզչի որակում Անգլիայի եռակի չեմպիոն). «Մեսին ասես Play Station-ից լինի: Թվում է, թե նա կարող է օգտվել քո յուրաքանչյուր սխալից: Այդ խաղացողն անհնարինը հնարավոր է դարձնում: Նրանում բացառիկ ինչ-որ բան կա»:


ՋԱՆԼՈՒԻՋԻ ԲՈՒՖՈՆ (աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Իտալիայի հավաքականի կազմում, Եվրոպայի լիգայի հաղթող, աշխարհի բոլոր ժամանակների լավագույն դարպասապահ). «Մեսին հասել է գրեթե անհասանելի արդյունքների: Կասկածում եմ, թե որևէ մեկը երբևէ ունակ կլինի կրկնելու նրա արդյունքները: Չի կարելի չընդունել, որ Մեսին աշխարհի լավագույն խաղացողն է»:


ՊԱՈԼՈ ՄԱԼԴԻՆԻ (Չեմպիոնների լիգայի հնգակի հաղթող, Իտալիայի հավաքականի կազմում ունեցած խաղերի քանակով ռեկորդակիր). «Երբ տեսնում եմ, թե ինչպես է խաղում Մեսին, չեմ երկմտում՝ նա յուրաքանչյուր տարի պիտի արժանանա «Ոսկե գնդակի»: Ինձ համար նա շատ ավելի ուժեղ է Ռոնալդուից: Խաղադաշտում նրա պահվածքը օրինակ է երեխաների համար»:


ՖՐԱՆՑ ԲԵԿԵՆԲԱՈՒԵՐ (աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Գերմանիայի հավաքականի կազմում, Չեմպիոնների լիգայի եռակի հաղթող). «Մեսին հանճար է: Նա ամեն ինչ ունի՝ հրաշալի տեսնում է դաշտը, ձախ ոտքին տիրապետում է Մարադոնայի պես: Նրանում նաև ինչ-որ բան կա Բոբի Չառլտոնից: Նա իսկական ջենթլմեն է: Երբեք վատ բան չեմ լսել նրա մասին»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4435

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ