Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Կառավարության ծրագրի «պաձեզդային» հետևանքները

Կառավարության ծրագրի «պաձեզդային» հետևանքները
23.06.2017 | 11:54

Երեկ ԱԺ-ն ընդունեց կառավարության ծրագիրը՝ 64 կողմ, 31 դեմ քվեարկությամբ: Դեմ էին «Ծառուկյան» և «Ելք» դաշինքների պատգամավորները: Վարչապետ Կարեն Կարապետյանն էլ «հավեսով» խոսեց վերջապես: ՈՒ եթե կառավարության ծրագրի քննարկման առաջին օրվա մեխը՝ ո՞վ է լինելու վարչապետ 2018-ի ապրիլից հետո հարցն էր, երեկվա մեխը դարձավ Վահրամ Բաղդասարյանի մարգարեությունը: ՀՀԿ խմբակցության ղեկավարի և Նիկոլ Փաշինյանի ու Էդմոն Մարուքյանի բանավեճը երեկ պտտվեց հեռուստաեթերում, բայց ոչ ոք այդպես էլ չփորձեց պարզել՝ ինչո՞ւ Վահրամ Բաղդասարյանի քունը չի տանում «Ելքի» պատճառով: Միայն Վահրամ Բաղդասարյա՞նն է քունը կորցրել, թե՞ միայն նա հրապարակեց իշխանական ծրագիրը: Խորհրդարանաբնակ բոլոր հայերն են ուզում իմանալ՝ ով է լինելու Հայաստանի վարչապետը 2018-ի ապրիլից հետո, բայց միայն «Ելքն» է այդ հարցը բարձրացնում՝ քաղաքական հարթակ: ՈՒ հենց դա է հունից հանում ագրեսիվ պահպանողական մեծամասնությանը: Այնքան է հունից հանում, որ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը կառավարության ու ծրագրի խնդիրը մի կողմ դրած՝ «նորաթուխներին» պատասխանելու համար հիշում է երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանին, որ ՀՀԿ-ին էր հիշեցնում դալաններում ու «պաձեզդներում» ծեծելու սովորությունը:

Ի՞նչ էր ուզում ասել Վահրամ Բաղդասարյանը, ինքնախոստովանական ցուցմո՞ւնք էր տալիս: Բայց ո՞ւմ, ինչո՞ւ, որ ի՞նչ: Ինչո՞ւ էր հայտարարում, որ 2018-ի ապրիլից հետո «Ելքը» «Ժառանգության» ճանապարհով է գնալու: Այսինքն՝ ՀՀԿ-ն քանդեց «Ժառանգություն» խմբակցությունը ու հիմա խնդիր է դրել «Ելք» խմբակցությունը քանդե՞լ: Դա՞ էր ուզում Վահրամ Բաղդասարյանն ասել: Թե՞ ստանձնում էր «պաձեզդային» ծեծուջարդի ու սպանությունների ընդհանրական պատասխանատվությունը: Վախեցնո՞ւմ էր «Ելքին»՝ մենակ «պաձեզդ» մտաք՝ վերջը վատ է լինելու: Առավել ևս, որ «Ելք» խմբակցության ղեկավարն ընդամենը շշով է պատասխանելու: Ջրի շշով: «Էրոնիա» չէ: Հեգնանք է: Հայերեն՝ իրոնիա: Կամ՝ շարունակելու է մանրամասն, թվերով ու փաստերով քննադատել: Ինչպես խմբակցության մյուս անդամները: Հայերեն: «Պաձեզդից» դուրս:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Փաստացի՝ նախորդ խորհրդարանների հայտնի մականունավորների սուրբ տեղը թափուր չի մնում՝ ՀՀԿ-ն լրացնում է նրանց պակասն անմիջապես: Հիմնաթեման մեկն է՝ իշխանական բոլոր պատգամավորները պարտավոր են ամեն օր ապացուցել իրենց հավատարմությունը՝ ելույթով, քվեարկությամբ, կյանքով: Հենց այդ «պաձեզդում» ԲՀԿ-ն դեմ քվեարկեց կառավարության ծրագրին, որովհետև ծրագիրը ներկայացնողը Կարեն Կարապետյանն էր: Դա ևս հավատարմության երդում էր Սերժ Սարգսյանին: Բայց Հայաստանը պաձեզդ չէ, պետություն է:

Դիտվել է՝ 15337

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ