«Այս շաբաթ Լիբանանում հարձակումները ցույց տվեցին, որ Իսրայելի կառավարությունը մտադիր է պատերազմը տարածել ողջ տարածաշրջանում: Եկել է ժամանակը, որ բոլոր երկրները, որոնց կոչ է արվում պաշտպանել համաշխարհային խաղաղությունը, լուծումներ գտնեն, որոնք կկանգնեցնեն Իսրայելին»,- ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում կայացած մամուլի ասուլիսում։                
 

Ֆրանսիայի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են ՈՒկրաինայի և Սիրիայի իրադրությունը

Ֆրանսիայի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են ՈՒկրաինայի և Սիրիայի իրադրությունը
23.06.2017 | 23:54

Ֆրանսիայի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարներ Ժան-Իվ լե Դրիանը և Զիգմար Գաբրիելը Փարիզում քննարկել են ՈՒկրաինայի և Սիրիայի իրադրությունը և մյուս ճգնաժամերը: «Հանդիպումը հնարավորություն է ընձեռել քննարկել աշխարհի կայունության պահպանման հետ կապված հարցերի ամբողջ շրջանակը, հայտնի ճգնաժամերը՝ իրադրությունն ՈՒկրաինայում, Սիրիայում, Լիբիայում: Ինչպես և ավելի վաղ, մեր հայացքները և դիրքորոշումները շատ մոտ են»,- լրագրողներին ասել է Լե Դրիանը Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելի հետ Փարիզում հանդիպումից հետո:

«Մենք քննարկել ենք Սիրիայում կրակի դադարեցման անհրաժեշտությունը և դեմոկրատական իշխանափոխության հեռանկարները: Մենք նաև ցանկանում ենք Սիրիան տեսնել միասնական, չենք ցանկանում, որ երկիրը մասնատվի»,- իր հերթին ասել է՝ Գաբրիելը: «Եվս մեկ թեմա էր նորմանդական ձևաչափը և Մինսկի համաձայնագրերը, որոնք նպատակամղված են ՈՒկրաինայի իրադրության կարգավորմանը: Մենք կշարունակենք ջանքեր գործադրել այդ ուղղությամբ»,- հայտարարել է նա:

Դիտվել է՝ 1867

Մեկնաբանություններ