«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Պուտինը և Էրդողանը քննարկել են թուրքական հոսքի շինարարությունը

Պուտինը և Էրդողանը քննարկել են թուրքական հոսքի շինարարությունը
23.06.2017 | 23:55

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիբ Էրդողանը քննարկել են «Թուրքական հոսքի» հետ կապված հարցեր: Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել, երբ Պուտինը եղել է խողովակագործի նավում, որը մասնակցում է «Թուրքական հոսք» գազատարի շինարարությանը:

Պուտինը զրույցի ժամանակ նշել է Թուրքիայի հետ Ռուսաստանի ավելի բարձր, քան մյուս երկրների հետ, փոխգործակցության մակարդակը` հիշեցնելով, որ 2016-ին է ստորագրվել «Թուրքական հոսքի» շինարարության մասին համաձայնագիրը, և ներկայումս սկսվում են խորջրյա հատվածի անցկացման աշխատանքները: Պուտինն ընդգծել է, որ հաջորդ տարի պետք է պատրաստ լինի գազատարի առաջին, իսկ 2019-ի վերջին երկրորդ ճյուղը:

Դիտվել է՝ 1533

Մեկնաբանություններ