Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Լավրով. Արևելյան գործընկերություն ծրագիրը հակառուսական մտադրության վերածելու ցանկացողներ կան

Լավրով. Արևելյան գործընկերություն ծրագիրը հակառուսական մտադրության վերածելու ցանկացողներ կան
23.06.2017 | 23:56

«Արևելյան գործընկերություն» ծրագիրը հակառուսական մտադրության վերածելու ցանկացողներ կան, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Նրա խոսքով` Ռուսաստանը հետխորհրդային տարածքի, նաև ԵՄ-ի իր գործընկերներին ասել է, որ «մենք չէինք ցանկանա, որ «Արևելյան գործընկերությունն» օգտագործվեր, որպեսզի, այսպես կոչված, ձեռնածու երկրները կեղծ ընտրության առջև կանգնեցվեին»:

Լավրովը նշել է, որ Մոսկվան սկզբից ևեթ պատրաստ է եղել «Արևելյան գործընկերություն» նախագծի հետ համագործակցելուն, Բրյուսելին առաջարկել է «նախագծեր որոնել, որոնք այս ծրագրի շրջանակում ԵՄ երկրներին կմիավորեն, որոնք «Արևելյան գործընկերության» շրջանակում ձեռնածու են համարվում, և որոնք նաև իրենց մեջ կներառեին Ռուսաստանի մասնակցությունը: Սակայն, նրա խոսքով, մինչև հիմա քիչ բան է հաջողվել:

Դիտվել է՝ 1786

Մեկնաբանություններ