ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, պաշտոնը լքելուց առաջ, հրաժեշտի խոսքում ասել է, որ ՈՒկրաինայում խաղաղության հասնելը պարադոքսալ կերպով կախված է Կիևին մատակարարվող զենքի քանակից։ Նա նաև նշել է, որ պետք է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի մասնակցությամբ, և վստահություն է հայտնել, որ ՈՒկրաինան կդառնա դաշինքի անդամ։               
 

ԵՄ-ն մտադիր է Լոնդոնից տեղափոխել իր գործակալությունները

ԵՄ-ն մտադիր է Լոնդոնից տեղափոխել իր գործակալությունները
23.06.2017 | 23:57

ԵՄ ղեկավարները անդամ երկրների միջև մրցույթ են հայտարարել, որ որոշեն, թե նրանցից ով է ընդունելու երկու եվրոպական գործակալությունները, որոնք Լոնդոնում են տեղակայված։ Տեղափոխությունը պետք է տեղի ունենա մինչև բրեկզիտի գործընթացի ավարտը՝ 2019-ի մարտի 30-ը՝ հայտնում է BBC-ն։


Խոսքը Եվրոպական բժշկական գործակալության ու Եվրոպական բանկային վարչության մասին է։ Վճռորոշ քվեարկությունը պետք է նոյեմբերին կայանա։ ԵՄ-ում համարում են, որ տեղափոխության ծախսերը պետք է ստանձնի Բրիտանիան, քանի որ հենց նա է որոշել հեռանալ ԵՄ-ից։

Դիտվել է՝ 1504

Մեկնաբանություններ