«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

«Նրանց քշում են անապատները...»

«Նրանց քշում են անապատները...»
24.06.2017 | 11:50

Հունիսի 26-ին, ժամը 12:00-ին, ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում (Կենտրոնական մասնաշենք, 5-րդ հարկ) տեղի կունենա հայագետ, գերմանագետ, թարգմանիչ Դորա Սաքայանի «Նրանց քշում են անապատները...» գրքի շնորհանդեսը:

Ապրիլ, 1915։ Իրենց պսակադրությունից անմիջապես հետո ճարտարագետ Ֆրից Զիգրիստն ու բուժքույր Կլարա Հիլթին Շվեյցարիայի Վերդենբերգ քաղաքից ուղևորվում են դեպի հարավարևելյան Թուրքիա, որտեղ Ֆրից Զիգրիստը 1910 թ.-ից աշխատում է Բաղդադի երկաթուղու շինարարության վրա:


Նրանց ժամանումից կարճ ժամանակ անց սկսվում են հայերի տեղահանությունները, և հազարավոր հայեր ամեն օր անցնում են նրանց տան մոտով։ Երեք տարի շարունակ ամուսինները տեսնում են «թե ինչպես ներքևում` սեպ ժայռերի միջև` կիրճում, խամրում են ոմանց լույսերը», մինչդեռ նրանք իրենց աշխարհից կտրված բարձրադիր տնակում ապրում են իրենց առօրյայով։ Իսկ երբ ամուսիններն այցելում են Հալեպ քաղաքը, ամեն ինչ պարզ է դառնում. նրանց տեսածն իրականում նախապես ծրագրված մահվան երթեր էին։
Չնայած Զիգրիստ-Հիլթիների և եվրոպացի այլ ճարտարագետների դիմադրությանը` շուտով նշված մահվան երթերի մասնակիցներ են դառնում նաև Բաղդադի երկաթուղու շինարարության մեջ ներգրավված բոլոր հայերը։


Կլարան նախ իր օրագրում, ապա նաև ականատեսի իր հատուկ վկայության մեջ արձանագրում է ժամանակի արհավիրքները: Ֆրիցն իր հերթին ավելի ուշ լրացնում է կնոջ գրառումները։
Դորա Սաքայանը վերծանել է գոթական ձեռագրով գրված այդ հարյուրամյա փաստաթղթերը, հանգամանորեն մշակել է դրանք և իրողությունները տեղադրել իրենց ժամանակի մեջ։ Ի լրումն այդ ամենի, մեջբերումներ կատարելով Հայկ Արամյանի հայերեն գրքից` հեղինակը ընթերցողին պատմում է, թե ինչպես է Զիգրիստ-Հիլթի զույգը 1916 թ.-ի հունիսին օգնել իրենց պահեստապետ Արամյանին, որ վերջինս իրականացնի իր արկածալից փախուստն ու փրկի իր կյանքը։
Գիրքը հրատարակել է ԵՊՀ հրատարակչությունը:


Դորա Սաքայանը ԵՊՀ պատվավոր դոկտոր է, ՀՀ ԿԳՆ ոսկե մեդալակիր, Հայ առաքելական եկեղեցու Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ մեդալակիր, Կանադայի ՄակԳիլլ համալսարանի պրոֆեսոր: Արժանացել է Գերմանիայի Դաշնության «Արժանյաց կարգի խաչ» քաղաքացիական բարձրագույն շքանշանի: Հեղինակ է շուրջ տասնյակ գրքերի և գիտական հոդվածների:

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2035

Մեկնաբանություններ