Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ծաղկեպսակի գումարը փոխանցել զինծառայողներին. Ռուբեն Գևորգյանցի մտերիմների խնդրանքը

Ծաղկեպսակի գումարը փոխանցել զինծառայողներին. Ռուբեն Գևորգյանցի մտերիմների խնդրանքը
24.06.2017 | 12:12

Կիոնռեժիսոր Ռուբեն Գևորգյանցի հարազատները բաց նամակ են տարածել, որում ասվում է. «Ռուբեն Գևորգյանցն ամբողջ կյանքում իր գործունեությամբ փորձել է ծառայել երկրին ու ժողովրդին: Բազմիցս իր մտերիմներին ու ընկերներին խնդրել է, որ երբ իրեն հրաժեշտ տալու պահը գա, չբերեն ծաղիկներ ու ծաղկեպսակներ, այլ այդ գումարը փոխանցեն ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ զոհված ազատամարտիկների ընտանիքներին օգնելու համար:


Կինոռեժիսորի որդիներն ու հարազատները խնդրում են բոլոր նրանց, ովքեր կցանկանան հարգանքի տուրք մատուցել Ռուբեն Գևորգյանցի հիշատակին, ծաղկեպսակների համար նախատեսված գումարը փոխանցել հետևյալ հաշվեհամարին ՝


Փոխանցումներ ՀՀ դրամով`
«Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման» հիմնադրամ
Ստացողի հաշվի համարը` 103008661003
Ստացողի բանկի անվանումը`
Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկ
«Ռուբեն Գևորգյանցի հիշատակին» նշումով:


Նշենք, որ հայտնի կինոռեժիսորը մահացել էր հունիսի 23-ին, 71 տարեկանում։
Ռուբեն Գևորգյանցի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունիսի 25-ին, ժամը 18:30-20:30, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում:
Վերջին հրաժեշտը` հունիսի 26-ին, ժամը 11:00-13:30, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Հուղարկավորությունը` Երևանի քաղաքային պանթեոնում:

Դիտվել է՝ 1719

Մեկնաբանություններ