Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Բեատա Շիդլոն մեղադրել է Էմանուել Մակրոնին

Բեատա Շիդլոն մեղադրել է Էմանուել Մակրոնին
24.06.2017 | 14:05

Լեհաստանի վարչապետ Բեատա Շիդլոն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին մեղադրել է Կենտրոնական Եվրոպայի՝ Եվրամիության անդամ երկրների նկատմամբ հակակրանք տածելու մեջ:

«Լեհաստանը բաց է Ֆրանսիայի հետ համագործակցության համար: Բայց նախագահ Մակրոնից կախված կլինի՝ ցանկանո՞ւմ է նա զանգվածային լրատվամիջոցներում տարածել իր հակակրանքը Կենտրոնական Եվրոպայի երկրների նկատմամբ, թե՞ խոսել փաստերի մասին»,- Շիդլոյի խոսքը մեջբերում է Soir թերթի էլեկտրոնային տարբերակը:
Լեհաստանի վարչապետը Բրյուսելում Եվրամիության գագաթնաժողովի շրջանակներում մեկնաբանել է Ֆրանսիայի նախագահի հարցազրույցը եվրոպական ութ հրատարակությունների, ներառյալ Soir-ի հետ, որը հրապարակվել է հինգշաբթի և որտեղ նա քննադատել է «Եվրոպայի առանձին ղեկավարների, որոնք թիկունքով են շրջվում Եվրոպային»: Մակրոնի խոսքով՝ «Եվրոպան մեծ վաճառատուն չէ, Եվրոպան ընդհանուր ճակատագիր է»:


Եվրահանձնաժողովը հունիսի 14-ին սկսել է Եվրամիության օրենսդրության խախտումների կանխման ընթացակարգը, որը կարող Է հանգեցնել պատժամիջոցների սահմանման Չեխիայի, Լեհաստանի և Հունգարիայի դեմ՝ այդ երկրների իշխանությունների կողմից Իտալիայում և Հունաստանում հայտնված փախստականներին ԵՄ-ի տարածքում բաշխելու վերաբերյալ համաձայնությունների խախտման պատճառով: Մեկ ամսում Եվրահանձնաժողովն այդ երկրների իշխանություններից պատասխան է սպասում գրավոր գանգատներին:

Դիտվել է՝ 1726

Մեկնաբանություններ