«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Սիրիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին

Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Սիրիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին
24.06.2017 | 14:06

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 23-ին ընդունել է Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Իսամ Նայալին: ԱԺ նախագահը ողջունել է Իսամ Նայալին Ազգային ժողովում և իր մտահոգությունը հայտնել Սիրիայի իրավիճակի վերաբերյալ: Նա երախտագիտություն է հայտնել Հայոց ցեղասպանության հետևանքով Սիրիայում ապաստանած հայերի և հետագայում սիրիահայ համայնքի նկատմամբ ջերմ վերաբերմունքի համար: Հայ ժողովուրդը մշտապես պատրաստ է օգնել Սիրիայի բարեկամ ժողովրդին:

Արա Բաբլոյանը, անդրադառնալով տարածաշրջանի իրավիճակին, նշել է, որ որոշ երկրների գործունեությունը և դրա հետևանքները պիտի լինեն Եվրոպայի ու ողջ քաղաքակիրթ աշխարհի ուշադրության կենտրոնում: ԱԺ նախագահը կարևորել է միջխորհրդարանական բարեկամական խմբերի գործունեությունը և խոսել նորընտիր խորհրդարանում Հայաստան-Սիրիա բարեկամական խմբի ձևավորման մասին: Արա Բաբլոյանը Սիրիայի խորհրդարանի Հայաստանի հետ բարեկամական խմբի անդամներին հրավիրել է Հայաստան:
Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Իսամ Նայալը շնորհավորել է Արա Բաբլոյանին Ազգային ժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ և հայ ժողովրդին՝ արդար և թափանցիկ ընտրությունների անցկացման առթիվ, որի ականատեսն են եղել այդ օրերին Հայաստան ժամանած միջազգային դիտորդները: Նա ԱԺ նախագահին ներկայացրել է Սիրիայում տիրող իրավիճակը և շնորհակալություն հայտնել հայ ժողովրդին, սիրիահայ համայնքին ճգնաժամի ընթացքում սիրիացի ժողովրդին սատարելու համար:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցին՝ Իսամ Նայալը նշել է, որ Թուրքիան հիմա էլ նույն քաղաքականությունը վարում է սիրիացի ժողովրդի նկատմամբ՝ շարունակելով իր ոճրագործությունները Սիրիայում: Հանդիպման ավարտին Արա Բաբլոյանը մաղթել է Սիրիայի բարեկամ ժողովրդին խաղաղության վերահաստատում, իրավիճակի կայունացում և բարեկեցություն:

Դիտվել է՝ 1640

Մեկնաբանություններ