Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

«Սպայկա»-ի ու «Արմսանպրոդակտ»-ի ծրագրերին հավանություն տալը թերահավատության որևէ նշույլ չի թողնելու

 «Սպայկա»-ի ու «Արմսանպրոդակտ»-ի ծրագրերին հավանություն տալը թերահավատության որևէ նշույլ չի թողնելու
24.06.2017 | 14:07

ՀՀ կառավարությունը երեկ հավանություն տվեց «Սպայկա» և «Արմսանպրոդակտ» ՍՊԸ-ների ներկայացրած Նորագավիթ թաղամասին հարող տարածքում 110 հա կիսափակ ջերմոցային համալիրի և պանրի գործարանի կառուցման ներդրումային ծրագրերին: Կառավարությունը բացատրել է՝ ինչու է հավանություն տվել այդ ծրագրին:

«Դրանք պետություն-համայնք-մասնավոր համագործակցությամբ, ժամանակակից և գերժամանակակից տեխնոլոգիաների ներդրմամբ բիզնես-նախաձեռնություններ են, որոնց պետությունն ու համայնքը մասնակցում է բացառապես ծրագրի նպատակների իրականացման նշանակությամբ հողի տրամադրման ձևով, իսկ մասնավորը պարտավորվում է ապահովել ավելի քան 200 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի ներդրում, ինչի հաշվին մինչև 2020 թվականը ամայի 110 հա հողամասի վրա կկառուցվի կիսափակ ջերմատնային տնտեսություն և տարեկան 1000 տ արտադրողականությամբ բորբոսով պանրի գործարան. կստեղծվեն ավելի քան 1300 մշտական աշխատատեղեր, կընդլայնվի արտադրությունը՝ ապահովելով միջազգային շուկա տարեկան մոտ 60 հազար տոննա մաքուր էկոլոգիական բանջարեղենի և շուրջ հազար տոննա պանրի արտահանում: Սրանք հենց այն արդիական գործարար-նախագծերից են, որոնք կառավարությունը հռչակել է որպես զարգացման հիմնօրինակ և նախաձեռնողների հետ միշտ պատրաստ է լինելու համագործակցության։
Անկախ նրանից, որ այս պայմանավորվածությունն ինքնին տեղավորվում է կառավարության հռչակած գերակայությունների դաշտում, դրա ձեռքբերման փուլում մանրակրկիտ բանակցությունների ժամանակ «Սպայկա» և «Արմսանպրոդակտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները հայտարարել էին մայրաքաղաքի զարգացման ծրագրերին իրենց մասնակցության ավելացման մասին՝ 2017-ի ընթացքում ֆինանսավորելով ավելի քան 1 միլիարդ դրամի համայնքային զարգացման ծրագրեր։


Ցավոք, ձևակերպումների իրավաբանական նրբություններն այս որոշումը քննարկման առարկա են դարձրել, սակայն ակնհայտ է, որ պետություն-համայնք-մասնավոր համագործակցությամբ այս նախաձեռնությունները ժամանակի ընթացքում ոչ միայն չեն թողնելու թերահավատության որևէ նշույլ, այլև օրինակ են դառնալու նոր սերնդի տեխնոլոգիական ծրագրերի իրականացման համար»,- ասված է ՀՀ կառավարության հայտարարության մեջ։

Դիտվել է՝ 1704

Մեկնաբանություններ