Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Իրանը ԱՄՆ-ին հորդորում է գործարքի չգնալ Սաուդյան Արաբիայի հետ

Իրանը ԱՄՆ-ին հորդորում է գործարքի չգնալ Սաուդյան Արաբիայի հետ
25.06.2017 | 09:52

Իրանի ատոմային էներգետիկայի ղեկավար Ալի Աքբար Սալեհին, որ մեծ դեր է ունեցել 2015-ի միջուկային համաձայնագիրը կնքելու հարցում, «Գարդիան» պարբերականում հրապարակել է հոդված, որում Վաշինգտոնին կոչ է արել զերծ մնալ Սաուդյան Արաբիայի հետ գործարքից: Սալեհիի համոզմամբ, հնարավոր գործարքը կխախտի ուժերի հավասարակշռությունը Մերձավոր արևելքում:


ԱՄՆ-ը մտադիր է մոտ 110 միլիարդ դոլարի զենք ու զինամթերք վաճառել տարածաշրջանում Իրանի թիվ մեկ մրցակից Սաուդյան Արաբիային: Սալեհին այդ գործարքն անվանում է «սադրանք»: Սալեհին գրել է, թե այդ ծավալով զենքի վաճառքը Սաուդյան Արաբիային ոչ միայն ավելի կապակայունացնի տարածաշրջանի վիճակն ու կմեծացնի հակամարտությունների հավանականությունը, այլև կասկածի տակ կդնի Իրանի և համաշխարհային տերությունների կնքած միջուկային համաձայնագրի կատարումը:

Դիտվել է՝ 1492

Մեկնաբանություններ