Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

ԱՄՆ-ը դրոններ է վաճառելու Հնդկաստանին

ԱՄՆ-ը դրոններ է վաճառելու Հնդկաստանին
25.06.2017 | 09:52

Հնդկաստանին անօդաչու թռչող սարքեր վաճառելու ծրագիրը չի սպառնում Պակիստանի անվտանգությանը՝ ասել է Սպիտակ տունը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի՝ ԱՄՆ կատարելիք այցի նախօրեին:

Նախագահ Դոնալդ Թրամփը Նարենդրա Մոդիին կընդունի հունիսի 26-ին: ԱՄՆ-ը Հնդկաստանին վաճառելու է 22 անօդաչու թռչող սարք: Գործարքը, որի գինը 2 միլիարդ դոլար է, կլինի ՆԱՏՕ-ի անդամ չեղող երկրին անօդաչու սարքեր վաճառելու առաջին դեպքը:

Դիտվել է՝ 1505

Մեկնաբանություններ