ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

Սերբիայի նախագահի պաշտոնակալությունն ավարտվել է

Սերբիայի նախագահի պաշտոնակալությունն ավարտվել է
25.06.2017 | 09:55

Բելգրադում ավարտվել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի պաշտոնակալության արարողությունը, որին ներկա են եղել մեծ թվով երկրների ղեկավարներ և բարձրաստիճան պաշտոնյաներ, ընդհանուր առմամբ՝ մոտ 5 հազար մարդ:

Հայաստանից արարողությանը մասնակցել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: 46-ամյա Վուչիչը երդմամբ ստանձնել է նախագահի պաշտոնը մայիսի 31-ին, բայց պաշտոնամուտի գլխավոր հանդիսությունը տեղի է ունեցել երեկ: Վուչիչի ընտրությունը երկրում հրահրել է բողոքի ցույցեր, ընդդիմությունը պնդում է, որ ավտորիտար աշխատաոճ դրսևորող նորընտիր նախագահը չափազանց մեծ լծակներ է ստացել, ինչը վտանգավոր է երկրի համար:

Դիտվել է՝ 1510

Մեկնաբանություններ