«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Հարձակում Վենեսուելայի խորհրդարանի վրա

Հարձակում Վենեսուելայի խորհրդարանի վրա
25.06.2017 | 09:57

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ենթադրյալ աջակիցների խումբը հարձակվել է խորհրդարանի շենքի վրա, վիրավորվել է չորս մարդ, հասցվել է նյութական վնաս՝ հայտնել է ընդդիմության կողմից վերահսկվող Ազգային ժողովը:


Խորհրդարանը հանդես է գալիս Մադուրոյի կառավարության գործողությունների դեմ, մասնավորապես՝ Սահմանադրությունում փոփոխությունների մշակման համար հուլիսի 30-ին նախանշված հիմնադիր ժողովի գումարման դեմ: «Խորհրդարանի բուժօգնության ծառայություն է դիմել չորս վիրավոր աշխատակից»,- ասված է հաղորդագրությունում: Խորհրդարանի աշխատակիցները խաղաղ բողոքի ակցիա էին անցկացնում խորհրդարանի մոտ՝ հիմնադիր ժողովի գումարման դեմ, երբ նրանց վրա հարձակվել են՝ ասված է Ազգային ժողովի հաղորդագրությունում: Փայտերով և քարերով «զինված» մարդկանց խումբը փորձել է կոտրել շենքի գլխավոր մուտքի դուռը:

Դիտվել է՝ 1489

Մեկնաբանություններ