Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Ահաբեկչություն Պակիստանում

Ահաբեկչություն Պակիստանում
25.06.2017 | 09:58

Պակիստանում ահաբեկչական գործողության հետևանքով զոհվածների թիվը հասել է 73-ի: Հունիսի 23-ին Պարաչինար քաղաքի շուկայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով մահացել է 55 մարդ, իսկ 260-ը ծանր վիճակում տեղափոխվել են քաղաքային հիվանդանոց: Նույն օրը երկու այլ պայթյուն է եղել Քվետա և Բելուջիստան քաղաքներում, որոնց պատճառով զոհվել է 14 մարդ:


Մեկ այլ ահաբեկչություն է եղել Կարաչի քաղաքում, որտեղ զինված անձը հարձակվել է ոստիկանների վրա՝ սպանելով 4 աշխատակցի:

Դիտվել է՝ 1563

Մեկնաբանություններ