Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Թբիլիսիի ճանապարհին վթարի է ենթարկվել Մոսկվա-Երևան ավտոբուսը

Թբիլիսիի ճանապարհին վթարի է ենթարկվել Մոսկվա-Երևան ավտոբուսը
25.06.2017 | 19:03

Այսօր՝ հունիսի 25-ին, ժամը 11:08-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վրաստանում. Վթարի է ենթարկվել Երևան-Մոսկվա ավտոբուսը։
Թբիլիսի-Գարդաբանի ավտոճանապարհի 35-րդ կմ-ին Մոսկվա-Երևան երթուղին իրականացնող «Scania» մակնիշի 97 DT 777am պետհամարանիշով ավտոբուսը (վարորդ՝ Ա. Հ.) բախվել է «Nissan Tiida» մակնիշի IL100KA պետհամարանիշով ավտոմեքենային (վարորդ՝ Էթերի Գավաշելիշվիլի):


Ավտոբուսում կային 30-ից ավելի ուղևորներ, որոնցից մի քանի հոգին մարմնական վնասվածքներ են ստացել։

Դիտվել է՝ 1391

Մեկնաբանություններ