Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Րաֆֆի Հովհաննիսյան.Մենք պիտի կարողանանք հայելու մեջ նայել

Րաֆֆի Հովհաննիսյան.Մենք պիտի կարողանանք հայելու մեջ նայել
25.06.2017 | 23:55

«Մենք այլևս ծնկի չենք գալու, զիջելու ժամանակ չունենք»,- Ժառանգություն կուսակցության 11-րդ համագումարում այսօր ասաց կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ կա նոր հնարավորություն, եթե կարողանանք ուժերը համատեղել ու նոր Հայաստան ստեղծել: Ժամն է խոսակցությունից անցնել ապագան կերտելու գործընթացին: Ըստ նրա՝ իշխանությունները պետք է իմանան՝ մենք Հայաստանից գնացողը չենք:

«Մենք պիտի կարողանանք հայելու մեջ նայել, մեր հետագծի գնահատականը տալ ու առաջ շարժվել»,- ասաց Հովհաննիսյանը:


Նա երկար ելույթ էր պատրաստել համագումարի համար, սակայն որոշեց բանավոր խոսել: Գրավոր ելույթում նշվում է, որ պետք է գործողության մեջ դնել հնարավոր ամեն ինչ՝ սկսած պայքարի նորանոր կենտրոններ և դիմադրության բջիջներ, մշտապես գործող քաղաքացիական բաց ֆորումներ ստեղծելուց, վերջացրած հակապետական միջազգային պայմանագրերի և հակասահմանադրական ազգային օրենքների չճանաչմամբ: «Կարևորագույն մեր անելիքներից մեկն էլ իշխանության բռնազավթման թեմայի արդիականացումն է: Ժառանգության, քաղաքական կառույցների և քաղաքացիական միասնական հասարակության հրամայականն է՝ համատեղելով ջանքերը, ստեղծել ճշմարիտ, համապարփակ վերահսկող մարմին-մեխանիզմ, որպեսզի ապահովվի ժողովրդի առջև բոլոր տեսակի իշխանությունների հաշվետվողականությունն ամեն շարժուձևի, քայլի ու խոսքի համար՝ բոլոր ժամանակներում»,- ասվում է Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթում:

Դիտվել է՝ 6386

Մեկնաբանություններ