Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Սեյրան Օհանյանը կուսակցական չի դառնա

Սեյրան Օհանյանը կուսակցական չի դառնա
25.06.2017 | 23:56

Սեյրան Օհանյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ իր ապագա պլաններին: Նա նշեց, որ միշտ ծառայել է ՀՀ-ին ու Արցախին, շարունակելու է իր գործունեությունը հասարակական-քաղաքական գործունեության մեջ: «Ձևաչափերի մասին հետագայում ես կասեմ»,- ասաց նա:

Հարցին, թե Րաֆֆի Հովհաննիսյանը տևական ժամանակ է խոսում է լայն համախմբման մասին, ինքը կդառնա՞ կուսակցական, Օհանյանը պատասխանեց, որ քննարկումների արդյունքում եկել են այն եզրահանգման, որ պետք է լինի ուժերի լայն կոնսոլիդացիա: Այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են, իրենց գործունեության ձևաչափերը, սկզբունքներն ու մեթոդները կհրապարակեն:
«Համենայն դեպս մեր համագործակցությունը, մտերիմ հարաբերությունները միանշանակ շարունակվում են, մենք ժողովրդի կողքին ենք»,- ասաց Օհանյանը:
Նա նշեց, որ կուսակցական չի դառնա: Հարցին, թե ո՞ր պարագայում փողոցային պայքար կսկսեն իրենք, 2018-ին պետք է որոշվի՝ Սերժ Սարգսյանը լինելու է կառավարության ղեկավար, թե՞ ոչ, հնարավո՞ր է այդ ժամանակ նոր պայքար ծավալվի, Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Չգիտեմ, թե ով է լինելու կառավարությունում և իշխանությունում, ինձ համար մեկ է: Կարևորն այն է, որ իշխանությունը համապատասխան գործունեություն ծավալի, մեր երկիրը առաջ գնա: Ես միշտ փոփոխությունների կողմնակից եմ եղել, որովհետև փոփոխություններն ինքնանպատակ չեն, հանդիսանում են զարգացման ու առաջընթացի հիմնաքարը: Մենք դնելու ենք պատասխանատվության ու հատկապես հաշվետվողականության հարցը: Լավ, ձևավորվել է այսօրվա իշխանությունը, ինչ եղել է, եղել է, շատ չնչին դրական ու մեծամասամբ բացասական երևույթներով: Բայց պատասխանատվություն և հաշվետվողականություն պետք է լինի»,- ասաց նա:


Լրագրողները ճշտեցին՝ իրենց օրակարգում իշխանություններին հեռացնելու խնդիր չկա՞, միայն հաշվետվողականության հա՞րցն են բարձրացնելու: Սեյրան Օհանյանը պատասխանեց, որ իշխանությունն այսօր պետք է համապատասխան աշխատանք տանի, որ երկիրը զարգանա: Եթե իշխանությունը դա չիրականացնի, ժողովուրդը պետք է որոշի և դուրս գա ու պահանջի, որպեսզի իշխանությունները կամ աշխատեն, կամ իրենց տեղը զիջեն:
Հարցին, թե այսօր համախմբման կոչ անելով, Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքն արդոք փորձո՞ւմ է իր շուրջը համախմբել արտախորհրդարանական ուժերին և քաղաքացիական հասարակությանը, նա պատասխանեց. «Դաշինքը ձևավորվել է նախընտրական ժամանակահատվածում, մասնակցել ենք ընտրություններին, դաշինքն իր խնդիրը, կարող եմ ասել, կատարել է: Այսօր մենք դաշինքով չենք գործում, գործում ենք համագործակցված: Եվ մեր կոչը միշտ էլ կա, որպեսզի ուժերի լայն համախմբվածություն լինի, արտախորհրդարանական ուժերը համախբվեն, որպեսզի մենք կարողանանք նաև ազդել այն ուժերի վրա, որոնք այսօր գործադիր և օրենսդիր մարմնում են»:

Դիտվել է՝ 1773

Մեկնաբանություններ