Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

Սեյրան Օհանյան. գործունեությունն ու աշխատանքը պետք է լինի արագ, թռիչքային

Սեյրան Օհանյան. գործունեությունն ու աշխատանքը պետք է լինի արագ, թռիչքային
25.06.2017 | 23:36

«Այս դժվարագույն պայմաններում, աշխարհքաղաքական և տարածաշրջանային զարգացումների բարդ իրավիճակում յուրաքանչյուր նման ընտրական միջոցառում պետք է մի քանի խնդիր լուծեր: Այդ խնդիրն առաջընթացի պետք է ուղղեր մեր երկիրը, ժողովրդի համար պետք է ապահովեր զարգացման նախապայմաններ, բայց այդպես չեղավ»,- Ժառանգություն կուսակցության 11-րդ համագումարում ասաց Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի առաջնորդ Սեյրան Օհանյանը: Նա հարց է բարձրացնում՝ Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններն ամրապնդեցի՞ն ժողովրդավարությունը Հայաստանում:

«Եվ արդյոք մենք ստեղծեցինք պայմաններ մոր ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակը բարելավելու համար: Այս ամենի պատասխանը մեկն է՝ արտահայտված խորհրդարանական ընտրությունների արդյունքներով, որը ես անվանում եմ հետևյալ կերպ՝ մեծահարուստների, նաև շատ-շատ մարդկանց, ովքեր բացասական հատկանիշներ ունեն մեր իրականության մեջ, նրանց կողմից պարտադրումի և ժողովրդի նսեմացման երևույթ իրականացվեց: Այն գումարները, որոնք բաժանվեցին, և դրա արդյունքում եղավ ընտրություն, կարող ենք ասել, որ որոշակի բարոյական ազդեցություն ունեցան մեր ժողովրդի վրա և նսեմացրեցին մեզ բոլորիս»,- ասաց Օհանյանը: Նրա խոսքով՝ այս ամենի դեմ պայքարելու մի քանի ուղղություն կարող ենք ունենալ: Թեկուզ այսօր չգտնվելով խորհրդարանում, բայց, նրա խոսքով, քաղաքացիական հասարակության մաս կազմելով, պետք է ազդել բոլոր այն գործընթացների վրա, որոնք Հայաստանում տեղի կունենան:

«Մենք ձևավորեցինք մի քաղաքական խորհրդարան, որի գործունեությունը չի արտահայտելու մեր ողջ ժողովրդի կամքը, նրանց նպատակներն ու ցանկությունները: Հետևությունը պետք է լինի մեկը՝ ինչպես նոր ընթացքի, նոր բնագծի միտք դնել հետագա քաղաքական գործունեության և պայքարի համար: Մեր պայքարը պետք է ուղղված լինի մեր պետականության ամրապնդմանը: Եթե մենք այսօր խոսում ենք այն դժվարին իրավիճակի մասին, որում մեր պետությունն է, ինչպես ասում են՝ ազգ-բանակի գաղափարի ներքո պետք է իրականացվի երկրի պաշտպանությունը, կարծում եմ, որ դրա համար ամուր թիկունք պետք է լինի՝ առաջին հերթին ազգ-պետություն կառուցելու գաղափարը: Պետություն, որը համապատասխան պայմաններ պետք է ստեղծի մեր ժողովրդի համար զենք ձեռք բերելու համար: Եթե բանակային իրականության մեջ հիմնական գործոնը մարդն ու զենքն է, ապա պետության դեպքում մարդը մնում է նույն մարդը, մենք պետք է մարդկանց կողքին լինենք, իսկ մարդու ձեռքի զենքը դա տնտեսությունն է»,- ասաց Օհանյանը:


Նրա խոսքով՝ տվեք այդ զենքը ՀՀ քաղաքացիներին, որոնց միջոցով նրանք պետք է պայքարեն ու երկիրը տանեն դեպի առաջընթացի: «Դա տնտեսությունն է՝ ազատականացված, զերծ մենաշորհներից, դա անարդարությունների դեմ պայքարն է»,- ասաց նա:
Սեյրան Օհանյանն անդրադարձավ վստահության մթնոլորտի ձևավորմանը, ժողովրդագրական խնդիրներին՝ հավելելով, որ պետք է պարտադրել իշխանություններին, որ այսօր ժողովրդին տան այդ զենքը, հատկապես փոքր ու միջին բիզնեսի զարգացում պետք է ապահովել երկրում:
«Մենք մեր ջանքերը պետք է ուղղենք համահայկական բոլոր ուժերը դեպի Հայաստան մղելուն ու Հայաստանը զարգացնելուն: Սփյուռքի ու Արցախի առկայությունը Հայաստանում կարող է լինել միայն այն դեպքում, երբ Հայաստանը առանցք դառնա դրա համար և իր գործունեությամբ օրինակելի լինի ողջ հայության ու միջազգային հանրության համար: Միայն այդ դեպքում կարող են ներդրումները գալ Հայաստան»,- հավելեց նա:
Ըստ Սեյրան Օհանյանի՝ ռազմաքաղաքական բարդ իրադրությունը ստիպում է իշխանությանը, քաղաքական ուժերին ու ողջ հասարակությանն ասելու, որ մենք մեր գործունեությունը պետք է ծավալենք արտակարգ իրավիճակների դրության պայմանների համաձայն: Չափազանց բարդ իրավիճակը թույլ է տալիս ասելու, որ գործունեությունն ու աշխատանքը պետք է լինի արագ, թռիչքային:


«Բայց այսօր ներկայացված կառավարության նոր ծրագրի քննարկման շրջանակներում ինձ համար զարմանալի է, որ մի քանի ուժերի շուրթերից հնչում է, որ 2017-2022 թվականներին պետք է նախապայմաններ ստեղծվեն հետագա զարգացման համար: 2015 թվականին անցկացված Շանթ զորավարժությունը հիմք պետք է հանդիսանա, որպեսզի մեր իշխանավորները արտակարգ դրության համաձայն գործեն և ռեսուրսների ճիշտ վերաբաշխում կատարեն: Ճիշտ են ասում խորհրդարանական այն մի քանի գործիչները, որ դանդաղ գործելը Հայաստանի համար չէ», ասաց նա:
Սեյրան Օհանյանն առաջարկեց, որ հետընտրական ժամանակահատվածում քաղաքական ու քաղաքացիական ուժերի համախմբում լինի: Ըստ նրա՝ միայն այդպես է հնարավոր խորհրդարանից դուրս քաղաքացիական հասարակության մաս կազմելով, ստիպել, որպեսզի երկրում ճիշտ գործունեություն ծավալվի:


«Մենք ասում ենք, որ հետագա հինգ տարիների համար ընտրությունը կատարել ենք: Ո՞վ է ասել, որ եթե իշխանության կողմից լավ աշխատանք չլինի, այդ հինգ տարիների ընթացքում մենք մեր ձեռքերը ծալած պետք է սպասենք: Մենք պետք է անպայման ազդենք: Այդ ազդեցության ուղղություններից մեկը հետևյալն է: Վերջին տարիներին պետական կառավարման համակարգում կառավարման մշակույթի մեջ գրեթե բացակայել են ռազմավարական պլանավորումն ու մտածողությունը, գաղափարական աշխատանքը և հաշվետվողականությունը: Ես կոչ եմ անում, որպեսզի մենք հետագա գործունեության մեջ այնպես աշխատենք, որ այս իշխանավորները հաշվետվողականության գան», հավելեց նա:

Դիտվել է՝ 1519

Մեկնաբանություններ