ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, պաշտոնը լքելուց առաջ, հրաժեշտի խոսքում ասել է, որ ՈՒկրաինայում խաղաղության հասնելը պարադոքսալ կերպով կախված է Կիևին մատակարարվող զենքի քանակից։ Նա նաև նշել է, որ պետք է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի մասնակցությամբ, և վստահություն է հայտնել, որ ՈՒկրաինան կդառնա դաշինքի անդամ։               
 

Րաֆֆի Հովհաննիսյան. Ես փրկիչ չեմ

Րաֆֆի Հովհաննիսյան. Ես փրկիչ չեմ
26.06.2017 | 00:02

Ես քաղաքացի եմ, փրկիչ չեմ, բոլորս պետք է պատրաստ լինենք պաշտպանել մեր իրավունքները «Ժառանգություն» կուսակցության համագումարում, լրագրողների հետ զրույցում նշել է կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը։
Անդրադառնալով համագումարի հռչակագրին, որտեղ խոսվում է նաեւ թավշյա հեղափոխության մասին, նա նշեց. «Ես դա մեկնաբանում եմ որպես սահմանադրական հեղափոխություն, այսինքն այն հեղափոխությունը, որը տակավին Հայաստանում չի եղել, այն, որ պետք է ժողովրդի ճնշմամբ իրացնի սահմանադրությունը, քանի որ ընտրական գործընթացներով կամ չընտրական գործընթացներով այդ հարցը չի լուծվում։ Դրա համար ես համարում եմ, որ այդ եզրույթը ենթադրում է հասարակության ակտիվ մասնակցություն»։
Հարցին, թե հնարավո՞ր է, որ դա տեղի ունենա 2018-ի ապրիլին, երբ Սերժ Սարգսյանը որոշելու է՝ մնում է իշխանության, թե ոչ, Րաֆֆի հովհաննիսյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ այո, կարող է առաջին հերթին ուղղված լինի 2018-ի ապրիլին։ Ես ասել եմ, որ չեմ կարող մտնել այդ մարդու մտքի մեջ, որովհետեւ նա ահագին փոխվել է։ Նա եղել է ազատամարտիկ, կանգնել է մեր հերոսական տղաների կողքին, մատակարարել է, նաեւ հպարտանալու առիթ ունեցել է, բայց ինչ է փոխվել այդ մարդու մեջ, ես չգիտեմ, որ հիմա դիմել է ընտրակեղծարարության։ Ցավոք, եթե նա դարձ չունենա դեպի իր անցյալը, դեպի իրական ծառայություն, եթե այսպես շարունակի, ես կասկած չունեմ, որ ինքը հենվելով կեղծված հանրաքվեի ու կեղծված ընտրությունների վրա, այս կամ այն պաշտոնով ուզենա երկարաձգել իր իշխանությունը։ Հետեւաբար, այս քաղաքական պայքարի հանգրվաններից մեկը, ինչին պետք է նախապատրաստվենք, համագործակցենք, գտնենք բանաձեւեր, նաեւ 2018-ի ապրիլի հանգրվանին է վերաբերում»։


Րաֆֆի Հովհաննիսյանը հավանական է համարում տարբեր փուլերում մարդկանց փողոց հանելու տարբերակը. «Դատարկ բան չեմ ուզում ասել, բայց այն, որ ՀՀ քաղաքացին պետք է հասկանա, որ այո, հերթական անգամ պարտվեցինք, բայց այդ անհաջողությունը պետք է հաղթահարենք։ Իսկ հաղթահարելու համար ոչ թե պետք է գնալ երկրից, այլ մնալ ու պայքարել։ Մենք սովոր ենք մեր բոլորի ցանկության համապատասխան մի քանի օր, մի քանի գիշեր պայքարել, որ վերջապես ունենանք մեր ուզած հանրապետությունը, ոչ թե կուսակցապետություն, կամ, ներողություն արտահայտությանս, սերժապետություն, ուրեմն ժողովուրդը կկարողանա կանգնել եւ ունենալ դա։ Բայց մեր շատ ուզելը նաեւ պետք է քաղաքացիական պայքարով օժտվի։ Ես պատրաստ եմ մասնակցել, ես քաղաքացի եմ, փրկիչ չեմ, բոլորս պետք է պատրաստ լինենք պաշտպանել մեր իրավունքները»։


Նրա խոսքով, 2018-ի ապրիլը իշխանազավթման հերթական փուլ է լինելու. «Հետեւաբար, դրանից բխում է, որ քաղաքացիական նոր ալիքի բարձրացման հնարավորություն է»։

Դիտվել է՝ 1573

Մեկնաբանություններ