Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Ես չգիտեմ ով է լինելու կառավարությունում, իշխանությունում, ինձ համար մեկ է. Սեյրան Օհանյան

Ես չգիտեմ ով է լինելու կառավարությունում, իշխանությունում, ինձ համար մեկ է. Սեյրան Օհանյան
26.06.2017 | 00:04

Ես չգիտեմ ոչ է լինելու կառավարությունում, իշխանությունում, ինձ համար մեկ է՝ «Ժառանգություն» կուսակցության 11-րդ համագումարի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշել է Սեյրան Օհանյանը։ Անդրադառնալով նոր, միասնական կուսակցություն ձեւավորելու «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկին, Սեյրան Օհանյանն ասաց. «Մենք քննարկումներ ենք ունեցել եւ մեր տեսակետն այն է, որ միանշանակ պետք է լինի ուժերի լայն կոնսոլիդացում եւ ավելի կազմակերպված գործունեություն։ Այդ ուղղությամբ աշխատանքները տարվում են։ Մեր գործունեության ձեւաչափերը, մեթոդները մենք իհարկե կարտահայտենք։ Համենայնդեպս, մեր համագործակցությունը, մտերիմ հարաբերությունները շարունակվելու են։ Մենք հիմա դաշինքով չենք գործում, գործում ենք համագործակցված եւ մեր կոչը եղել է, որպեսզի լայն կոնսոլիդացիա լինի»։


Հարցին,թե որ դեպքում փողոցային պայքար կլինի, նա արձագանքեց. «Ես չգիտեմ ոչ է լինելու կառավարությունում, իշխանությունում, ինձ համար մեկ է։ Կարեւորը, որ իշխանությունը համապատասխան գործունեություն ծավալի մեր մեր երկիրն առաջ ընթանա։ Ես միշտ կողմնակից եմ եղել փոփոխությունների։ Դրանք զարգացման հիմքն են։ Կարեւոր է, որ պատասխանատվություն եւ հաշվետվողականություն լինի ժողովրդի առջեւ»։
Սեյրան Օհանյանի խոսքով, ինքը երկար ժամանակ լինելով կառավարման համակարգում մի քանի համապետական միջոցառումներ է իրականացրել, որոնց ժամանակ տեսել է, որ թե որքան հիվանդագին են մարդիկ ընդունում, երբ տվյալ գերատեսչությունում թեկուզ մեկ թերություն է նշվում. «Իսկ իմ ղեկավարած գերատեսչությունում դրականի հետ մեկտեղ նշել ենք 35-40 տոկոս թերություններ, որպեսզի դրանք վերացվեն։ Ես տեսնում եմ, թե ինչ հիվանդանգին են ընդունում մարդիկ, երբ նշվում են թերությունները, հատկապես ընտրական գործընթացին վերաբերող։ Հենց ընտրական գործընթացում գոյություն ունեցող թերություններն են, որոնք բերում են մնացած ոլորտներում բազմաթիվ թերությունների»։


Ինչ վերաբերում է իշխանափոխությանը, պաշտպանության նախկին նախարարը նշեց. «Իշխանությունը պետք է քայլեր իրականացնի, որ երկիրը զարգանա։ Եթե իշխանությունն այդ ամենը չիրականացնի, ապա ժողովուրդը պետք է որոշի, դուրս գա եւ պահանջի, որ կամ աշխատեն, կամ իրենց տեղը զիջեն»։

Դիտվել է՝ 1412

Մեկնաբանություններ