Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Կան ընդդիմադիր գռեհիկ հայհոյողներ, որոնք չունեն այն ողնաշարը, որ ներողություն խնդրեն»

«Կան ընդդիմադիր գռեհիկ հայհոյողներ, որոնք չունեն այն ողնաշարը, որ ներողություն խնդրեն»
26.06.2017 | 00:05

Կան ընդդիմադիր գռեհիկ հայհոյողներ, որոնք չունեն այն ողնաշարը, որ ներողություն խնդրեն իրենց խոսքերի համար՝ հունիսի 25-ին, «Ժառանգություն» կուսակցության համագումարում իր ելույթում նշել է կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։ «Այսօր ԱԺ-ում ունենք իշխանական կոալիցիա եւ երկու ընդդիմադիր խմբակցություններ։ Նրանք, որոնք դեմ քվեարկեցին կոալիցիայի կառավարության ծրագրին, պիտի համարենք ընդդիմություն եւ գործակցենք նրանց հետ։ Պետք է նրանց ձեռք մեկնենք, եւ հրավիրենք՝ մեծամտությունից դուրս, կոճակ սեղմելուց դուրս եւ թող հասկանան, որ ժամանակավոր է այդ ամենը։


Մենք կհամագործակցենք բոլոր մեր գործընկերների հետ թե ԱԺ-ում, թե դրանից դուրս, բայց բոլոր կուսակցություններում կան նորմալ մարդիկ եւ կան գռեհիկ հայհոյողներ։ գռեհիկ հայհոյողներ կան նաեւ ընդդիմադիր դաշտում։ Քանի որ ընդդիմադիր մեր գործընկերները չեն ունեցել այդ խիղճը, ողնաշարը, տղամարդկությունը ներողություն խնդրելու, ես ազգային հերոսի առջեւ ներողություն եմ խնդրում, որ տակավին ունենք երիտասարդ սերնդի անդաստիարակ անդամներ, որոնք խոսում են քաղաքական դիակների մասին։ Ամեն մեկս կգնա Աստծո կամոք դիակ կդառնա, բայց ես ամաչում եմ, որ այս որակն է նաեւ ընդդիմադիր դաշտում»,-հայտարարել է Րաֆֆի Հովհաննիյանը՝ չկոնկրետացնելով, որ ում մասին է խոսքը։
«Ժառանգության» համագումարին ներկա են եղել Սեյրան Օհանյանը, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը, ազատամարտիկներ եւ «Ժառանգության» անդամները։

Դիտվել է՝ 6064

Մեկնաբանություններ