Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ալբանացիները խորհրդարան են ընտրում

Ալբանացիները խորհրդարան են ընտրում
26.06.2017 | 00:06

Ալբանիայում խորհրդարանական ընտրություններ են, որ կարող են նպաստել երկրի դեմոկրատական վարկանիշի ամրապնդմանը: Վերլուծաբանները դա համարում են կարևոր գործոն, որը դրական ազդեցություն կունենա Եվրամիության հետ անդամակցության շուրջ հնարավոր բանակցությունների վրա:

2 միլիոն 900 հազար բնակչություն ունեցող, ՆԱՏՕ-ի անդամ երկում հիմնական պայքարը մղում են իշխող սոցիալիստները և նրանց մրցակիցները՝ դեմոկրատները: Ալբանիան ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ է ստացել 2014-ին, բանակցային գործընթացն առաջ չի գնում բարեփոխումների դանդաղ իրականացման հետևանքով: Դեմոկրատական կուսակցությունը սպառնացել է բոյկոտել ընտրությունները և պահանջում է սոցիալիստ Էդի Ռամայի հրաժարականը, պնդելով, որ միայն դա կերաշխավորի արդար քվեարկություն: ԱՄՆ-ը և Եվրամիությունը մայիսին միջնորդել են և կողմերին համոզել շարունակել ընտրական գործընթացը, երաշխավորելով, որ ընդդիմությունը կստանա այն վերահսկելու հնարավորություն: Ընտրությունների նախնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 26-ին:

Դիտվել է՝ 1523

Մեկնաբանություններ