«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Արցախցի ուսուցիչները կծանոթանան դասավանդման ժամանակակից մեթոդներին

Արցախցի ուսուցիչները կծանոթանան դասավանդման ժամանակակից մեթոդներին
26.06.2017 | 12:54

«Գիտելիքը ուժ է» կրթական նախաձեռնության շրջանակում Արցախի Ստեփանակերտ քաղաքի, ինչպես նաև Մարտունու շրջանի գյուղական համայնքների և Մարտունի քաղաքի շուրջ 120 ուսուցիչների համար կկազմակերպվեն վերապատրաստման դասընթացներ՝ ուսուցման ժամանակակից մեթոդների կիրառման և արդի մոտեցումների ներկայացման նպատակով:

Դասընթացները կազմակերպվում են Հայաստանի ու Արցախի մի խումբ մասնագետների նախաձեռնությամբ: Ծրագիրն արդեն հավանության է արժանացել Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարության կողմից:
Առաջարկվում է զուգահեռ երկու դասընթաց, որոնց ուսուցիչները կարող են գրանցվել ըստ իրենց նախասիրությունների ՝
1. Ուսուցման ժամանակակից մեթոդներ և տեխնոլոգիաներ, այդ թվում՝ նախագծի մեթոդ, STEM կրթություն (Science, Technology, Engineering, Math, կամ՝ Գիտություն, Տեխնոլոգիա, Ճարտարագիտություն, Մաթեմատիկա)՝ երեք օր տևողությամբ:
2. Հոգեբանական մոտեցումներ, այդ թվում՝ դրական հուզական փոխհարաբերությունների ձևավորում ու զարգացում, դրական մթնոլորտի ապահովում հոգեբանական հնարքների և խաղերի միջոցով՝ երկու օր տևողությամբ։


Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանը կարևորում է նման ծրագրի իրականացումը: «Այս նախաձեռնությունը հնարավորություն է ընձեռում ուսուցիչներին ծանոթացնել ուսուցման արդիական մոտեցումներին ու նոր տեխնոլոգիաներին, մասնավորապես՝ STEM կրթությանը, որը ներառում է միջառարկայական և նախագծային մեթոդները, սերմանում ինժեներական մշակույթի տարրեր, ինտեգրված ձևով ուսուցանում բնական գիտությունները, մաթեմատիկան, քանի որ այս ոլորտները խիստ փոխկապակցված են իրական կյանքում: Նախաձեռնությունը, համոզված ենք, կծառայի նպատակին՝ խթան հանդիսանալով կրթական բարեփոխումների համար՝ ի շահ մատաղ սերնդի դաստիարակության»,- նշում է նախարարը:


«Արցախի կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ միշտ կարևորվել է ժամանակակից մեթոդներով դասավանդման հարցը, և որոշեցինք համատեղ ուժերով սկսել այս նախաձեռնությունը: Փորձառու մասնագետները ոչ միայն կներկայացնեն կրթության ժամանակակից մոտեցումները, այլև պրակտիկ կիրառության գործնական պարապամունքներ կանցկացնեն: Եթե ուզում ենք կրթության ոլորտում առաջընթաց ապահովել՝ ժամանակակից մեթոդների կիրառումը պարզապես անհրաժեշտություն է: STEM-ը ներկայումս համարվում է համաշխարհային կրթության հիմնական միտումներից մեկը, քանի որ ժամանակակից աշխարհում ամենապահանջվածն են դառնում նշված ոլորտների գիտելիքները»,- ընդգծում է նախաձեռնության հեղինակ Անուշ Եդիգարյանը:
Կազմակերպիչները համոզված են, որ դասընթացները ոչ միայն անհրաժեշտ գիտելիքներ կփոխանցեն, այլ նաև կնպաստեն տարբեր դպրոցների ուսուցիչների միջև համակարգված համագործակցությանը՝ ստեղծելով ժամանակակից կրթական տեխնոլոգիաների և մեթոդների քննարկման հարթակ:


Վերապատրաստումները տեղի կունենան հուլիսի վերջին, կանցկացվեն Ստեփանակերտում և Մարտունու շրջանի Գիշի գյուղում: Որպես ուսուցանողներ ներգրավվել են դասավանդման և ուսուցիչների վերապատրաստումներ վարելու հարուստ փորձ ունեցող մասնագետներ, ովքեր սովորել կամ կատարելագործվել են արտերկրում։
Վերապատրաստման ծրագիրը հագեցած է գործնական, խմբային եւ հետազոտական բնույթի հանձնարարություններով։ Հատկապես շեշտադրվում են STEM կրթության մոտեցումները, որոնք նպաստում են աշակերտների հետազոտական եւ վերլուծական մտքի, համագործակցության կարողությունների զարգացմանը եւ օգնում են ժամանակակից աշխարհում պահանջված մասնագիտությունների ընտրության հարցում։
Ծրագրով վերապատրաստված ուսուցիչներից ոմանք նաեւ կդասավանդեն «Գիտելիքը ուժ է» նախաձեռնության շրջանակում Արցախի Մարտունու շրջանում 10-16 տարեկան աշակերտների համար կազմակերպվելիք համանուն ամառային դպրոցում, որի հիմքում եւս STEM կրթության մոտեցումներն են։

Դիտվել է՝ 6082

Մեկնաբանություններ