Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
27.06.2017 | 00:55

Որովհետև նա չճանաչեց իր ստեղծողին և ոչ էլ նրան, որ ներգործող շունչ արարեց իր մեջ ու իր մեջ փչեց կենդանի հոգի։ Ավելին, նա մեր գոյությունը խաղ համարեց, իսկ մեր կյանքը` շահութաբեր տոնավաճառ, քանի որ, ասում են, որտեղից ուզում է լինի, թեկուզ հենց չարիքից, հարկավոր է բան շահել։ Եվ նա բոլորից էլ լավ գիտի, որ ինքը մեղք է գործում` հողեղեն նյութից դյուրաբեկ անոթներ և կուռքեր շինելով։


Իմաստություն Սողոմոնի 15. 11-13

Դիտվել է՝ 2725

Մեկնաբանություններ