Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Պաշտպանության փոխնախարարն ու ԵՄ ներկայացուցիչը քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին առնչվող հարցեր

Պաշտպանության փոխնախարարն ու ԵՄ ներկայացուցիչը քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին առնչվող հարցեր
27.06.2017 | 13:52

Հայաստանի պաշտպանության նախարարությունը շարունակում է որպես հեռանկարային դիտարկել ռազմական կրթության և գիտության ոլորտում համագործակցությունը Եվրոպական Միության հետ` ասել է պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը՝ Հայաստանում Եվրամիության գրասենյակի քաղաքական, տնտեսական, մամուլի և տեղեկատվության բաժնի ղեկավար Դիրկ Լորենցի հետ հանդիպման ժամանակ:


Դիրկ Լորենցը բարձր է գնահատել անվտանգության և պաշտպանության ոլորտում Հայաստանի հետ իրականացվող շփումների կարևորությունը և վստահություն հայտնել, որ տարեվերջին Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրվելիք Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը նոր խթան կլինի ՀՀ-ԵՄ որակական նոր մակարդակի համագործակցության համար:


Արտակ Զաքարյանը կարևորել է Հայաստանի պետական կառավարման ոլորտում իրականացվող բարեփոխումներին, մասնավորապես` մարդու իրավունքների և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում ԵՄ օժանդակությունը և հույս է հայտնել, որ ՀՀ և ԵՄ միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը, տարբեր ոլորտներում իրականացվող ակտիվ երկխոսությունը կլինի շարունակական:

Դիտվել է՝ 2140

Մեկնաբանություններ