Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Մակրոնը հաստատել է Մինսկի պայմանավորվածություններն իրագործելու հանձնառությունը

Մակրոնը հաստատել է Մինսկի պայմանավորվածություններն իրագործելու հանձնառությունը
27.06.2017 | 13:53

Ֆրանսիան հավատարիմ է մնում ՈՒկրաինայի վերաբերյալ Մինսկի պայմանավորվածություններին, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ հունիսի 26-ին Փարիզում կայացած հանդիպումից հետո:

«Ես նախագահ Պորոշենկոյին հավաստեցի Մինսկի գործընթացին աջակցելու իմ ցանկությունը»,- ասել է Մակրոնը՝ հույս հայտնելով, որ «նորմանդական ձևաչափով» (Ֆրանսիա, Գերմանիա, ՌԴ և ՈՒկրաինա) նոր հանդիպումը կկայանա մոտ ժամանակներս: Նա հավելել է, որ իր երկիրը հավատարիմ է մնում «ՈՒկրաինայի ինքնիշխանությանը նրա՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում»: «Մենք, ինչպես և ԵՄ-ից մեր գործընկերները, չենք ճանաչում Ղրիմի միացումը Ռուսաստանին»,- հայտարարել է Մակրոնը լրագրողներին:

Դիտվել է՝ 2234

Մեկնաբանություններ