«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Անկարան խոստացել է G20 չտանել ԱՄՆ-ում ծեծկռտուքին մասնակից թիկնապահներին

Անկարան խոստացել է G20 չտանել ԱՄՆ-ում ծեծկռտուքին մասնակից թիկնապահներին
27.06.2017 | 14:00

Գերմանիայի ԱԳՆ-ն հույս ունի, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի թիկնապահները, որոնց նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարված Վաշինգտոնում ցուցարարների հետ ծեծկռտուքից հետո, G20 գագաթնաժողովի պատվիրակության կազմում չեն լինի, Բեռլինում հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Շեֆերը։

«Կարծում ենք, որ Վաշինգտոնի միջադեպին մասնակից անձինք Համբուրգ ուղևորության ժամանակ չեն ուղեկցի Թուրքիայի նախագահին: Նման տեղեկություն է ստացվել նաև Անկարայից»,- ասել է նա։ Շեֆերը չի հերքել ԶԼՄ-ների տեղեկությունը, որ Գերմանիայի իշխանություններն Անկարայից պահանջել են պատվիրակության կազմում չներառել հետախուզվող թիկնապահներին։ «Գերմանիան կհոգա, որ գագաթնաժողովի, նաև այլ միջոցառումների ընթացքում հյուրերն ապահովված լինեն թիկնապահներով»,- ընդգծել է նա։

Դիտվել է՝ 4010

Մեկնաբանություններ