Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ալի Լարիջանի. Պատժամիջոցների որոշումը հակասում է Վաշինգտոնի պարտավորություններին

Ալի Լարիջանի. Պատժամիջոցների որոշումը հակասում է Վաշինգտոնի պարտավորություններին
27.06.2017 | 14:04

Ռուսաստանի և Իրանի ընկերությունների ու քաղաքացիների դեմ պատժամիջոցների մասին ԱՄՆ Կոնգրեսի սենատի որոշումը, որը կայացվել է հունիսի 15-ին, հակասում է Վաշինգտոնի պարտավորություններին և հանդիսանում միջամտություն պետությունների ներքին գործերին՝ Սեուլում Եվրասիայի երկրների խորհրդարանների խոսնակների հանդիպմանն ասել է Իրանի մեջլիսի խոսնակ Ալի Լարիջանին։

«ԱՄՆ-ի պատժամիջոցները, որոնք սահմանվում են միակողմանի կարգով անկախ պետությունների դեմ, հանդիսանում են միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության խախտում»,- ընդգծել է նա։ Ալի Լարիջանին կոչ է արել ստեղծել մեխանիզմ, որ տարածաշրջանի երկրների կառավարությունները կանխեն նման կամայական որոշումները: Բացի այդ, նա մեղադրել է ԱՄՆ-ին ահաբեկչությանն աջակցելու մեջ։

Դիտվել է՝ 2219

Մեկնաբանություններ