Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հերմինե Նաղդալյանը տեղը դրեց Աամադ Սեիդովին

Հերմինե Նաղդալյանը տեղը դրեց Աամադ Սեիդովին
27.06.2017 | 14:52

Ստրասբուրգում ԵԽԽՎ նստաշրջանում շարունակվում են մարտերը՝ ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունդին պաշտոնանկելու համար: Ինչպես Ստրասբուրգից փոխացեց ԱԺ պատվիրակության անդամ Հերմինե Նաղդալյանը՝ վեհաժողովը միայն Ագրամունդին չի անդրադառնում՝ երեկ շատ կարևոր խնդիր քննարկվեց և լուծվեց մոնիտորինգի հանձնաժողովում՝ հետ կանչվեց ՈՒկրաինայի մոնիտորինգային հարցով համազեկուցողներից մեկը, իսպանացի պատվիրակ Ջորդի Խուգլան: Դա կարևոր էր, որովհետև նախադեպ ստեղծվեց զեկուցողների համար:

Այսօր Վեհաժողովն անդրադարձել է շաբաթվա գլխավոր հարցի իրավական լուծումը տվող զեկույցին՝ ԵԽԽՎ պաշտոնյաների հաշվետվողականության հարցի քննարկմանը: Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովը, ինչպես և սպասվում էր, քննադատեց զեկույցը և … ԵԽԽՎ հայկական պատվիրակությանը, որ հերթագրվել էր երեք ելույթի համար: Սեիդովը հարցրեց՝ ինչու՞ եք այդքան ակտիվ: Իր ելույթի ժամանակ հայկական պատվիրակության անդամ Հերմինե Նաղդալյանը նրան հակադարձեց. «Ասում եմ հատկապես Սամադ Սեիդովի համար՝ այո, հայկական պատվիրակությունը ամբողջապես և բացարձակ աջակցում է այս զեկույցում առաջարկվող լուծումներին, որովհետև մենք ուզում ենք արմատախիլ անել այն վատ ավանդույթները, որ դուք ներմուծեցիք և հաստատեցիք այս վեհաժողովում»:


Զեկույցը լիագումար նիստում ընդունվեց 154 կողմ, 30 դեմ ձայների հարաբերակցությամբ: Փաստորեն՝ թուրք-ադրբեջանական «դիմադրության բանակում» մնացել է ընդամենը 30 զինվոր, որ հանդգնում են բացահայտ աջակցել կոռուպցիային ու վարձավճարված զեկույցների պրակտիկային:

Դիտվել է՝ 4560

Մեկնաբանություններ