Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հերմինե Նաղդալյան. Պասքիեի զեկույցի պահանջները պիտի տարածվեն նաև ԵԽԽՎ զեկուցողների վրա

Հերմինե Նաղդալյան. Պասքիեի զեկույցի պահանջները պիտի տարածվեն նաև ԵԽԽՎ զեկուցողների վրա
27.06.2017 | 16:59

ԵԽԽՎ նստաշրջանում ղեկավար պատգամավորների հաշվետվողականության մասին օրինագծի քննարկման ժամանակ ԱԺ պատվիրակության անդամ Հերմինե Նաղդալյանն իր ելույթում շնորհակալություն է հայտնել Լիլիան Մորի Պասքիեին կատարած հսկայական աշխատանքի և այն կարևոր առաջարկների համար, որոնք շատ լուրջ հիմքեր կդառնան ապագա տարիների համար ԵԽԽՎ աշխատանքների վերափոխման, ինքնամաքրման, առողջացման համար, որ ԵԽԽՎ-ն, լինելով Եվրոպայի խոշորագույն միջազգային կազմակերպություններից մեկը, կարողանա թոթափել արժանապատվության այն վնասը և այն մեծ նեգատիվ բեռը, որ վերջին ամիսներին բացահայտվել է և դարձել հանրության սեփականությունը:


«Մեկ տասնամյակից ավելի լինելով ԵԽԽՎ անդամ, կարող եմ ասել, որ հարցն այն չէ, թե ով ուր է գնացել, այլ այն,որ վերջին տարիներին մեր աչքի առաջ Վեհաժողովում կատարվեցին ներքին՝ էթիկական, բարոյական կանոնների ու սկզբունքների փոփոխություններ, որոնք բերեցին նրան, որ այսօրվա Վեհաժողովը էականորեն տարբերվում է այն իսկապես վեհ, օրինավոր և արդարամիտ մարմնից, որին մենք անդամակցեցինք 15 տարի առաջ: Դա է վկայում այն փաստը, որ վերջին մի քանի տարիներին բարձրաձայնվում և տարբեր ԶԼՄ-ներում հրապարակվում են մեղադրանքներ, բողոքներ ու դժգոհություններ՝ կապված ԵԽԽՎ-ի կոռուպցիոն միջավայրի, կանոնակարգի խախտումներով հարցերի լուծման, որոշումների և զեկույցների ընդունման հետ:
Նաև ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ԵԽԽՎ մեր գործընկերներին, քաղաքական գործիչներին, պատվիրակություններին և քաղաքական խմբերին, որոնք վճռականորեն բարձրացրին հարցը և հետամուտ եղան, որ այս խնդիրներն այսօր դառնան ոչ միայն քննարկման առարկա, այլև գտնեն լուծման ճանապարհ:
Վերջերս մենք ընդունեցինք նաև քննչական մարմնի ստեղծման մասին որոշումը, դրա հետ միասին՝ Լիլիան Մորի Պասքիեի և Յան Լիդլ-Գրանիեի զեկույցները, որոնք հիմք են քաղաքական և իրավական ճանապարհներով արմատախիլ անելու կոռուպցիոն այն ախտը, որը մուտք է գործել, քայքայում ու սասանում է ԵԽԽՎ-ն:
Այո, հայկական պատվիրակությունը ամբողջովին սատարում է և աջակցում է տիկին Լիլիան Մորի Պասքիեի ներկայացրած առաջարկներին և լուծումներին, քանի որ ցանկանում ենք ամեն ինչ անել վերացնելու համար այն վատ բարքերը և ավանդույթները, որ դուք եք ներմուծել և հաստատել այստեղ (խոսքի այս հատվածն ուղղված է Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովին): Ես միաժամանակ ցանկանում եմ բարձրացնել մեկ շատ կարևոր հարց: Խորհրդարանական Վեհաժողովի բարձրաստիճան պաշտոնյաները պետք է ունենան և հետկանչի մեխանիզմ, և պարտականություններին ու պարտավորություններին խիստ համահունչ գործելու կոշտ պահանջներ, որոնք Վեհաժողովի կանոնը պիտի լինեն: Ես առաջարկում եմ, որ այս պահանջները տարածվեն ոչ միայն Վեհաժողովի նախագահի, փոխնախագահների, հանձնաժողովների նախագահների և տեղակալների վրա, այլև ԵԽԽՎ-ում կարևոր դերակատարություն ունեցող ևս մեկ պաշտոնյայի՝ զեկուցողի վրա, որ նույնպես ընտրովի է, և ունի բավական լուրջ պարտավորություններ, նրա անաչառ և կանոնակարգված աշխատանքը մեծ ազդեցություն է գործում տարբեր մարդկանց, տարբեր խավերի վրա, այսինքն՝ մեր երկրներին վերաբերող տարբեր զեկույցներում զեկուցողները իրենց մոտեցումներով իրավիճակ են ստեղծում: Այս համատեքստում, որպես օրինակ, ուզում եմ հիշեցնել Ադրբեջանի իրավապաշտպանների նամակ-դիմումը, որտեղ պահանջվում է վերաբացել Ադրբեջանի քաղբանտարկյալներին առնչվող զեկույցը, որն անարդար և կոռումպացված վարքի արդյունքում մերժվել է:
Այս նախադեպերից խուսափելու համար՝ ես խնդրում եմ տիկին Մորի Պասքիեին և կոլեգաներիս՝ զեկույցի մեջ անպայմանորեն ներառել կետեր, որոնք վերաբերում են զեկուցողին և այն զեկույցներին, որոնք ընդունվում կամ մերժվում են կանոնակարգային խախտումներով և կոռուպցիոն վարքագծի արդյունքում»:

Դիտվել է՝ 4243

Մեկնաբանություններ