Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ԵԽԽՎ-ն կարող է պաշտոնանկել Պեդրո Ագրամունտին

ԵԽԽՎ-ն կարող է պաշտոնանկել Պեդրո Ագրամունտին
28.06.2017 | 09:34

ԵԽԽՎ-ն երեկ բանաձև ընդունեց, որը ճանապարհ է հարթում ԵԽԽՎ ղեկավար Պեդրո Ագրամունտի պաշտոնանկության մեխանիզմի ստեղծման համար:


ԵԽԽՎ պատգամավորները բանաձևն ընդունել են ձայների 154 կողմ, 30 դեմ հարաբերակցությամբ: Վեհաժողովում արդեն ստորագրահավաք է սկսվել Պեդրո Ագրամունտին անվստահություն հայտնելու գործընթացը սկսելու և քվեարկություն անցկացնելու նպատակով:

Դիտվել է՝ 2321

Մեկնաբանություններ