«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

ԱԺ փոխնախագահը մեկնել է Չեխիա

ԱԺ փոխնախագահը մեկնել է Չեխիա
28.06.2017 | 09:36

ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը եռօրյա այցով մեկնել է Չեխիա՝ այդ երկրի խորհրդարանի Պատգամավորների պալատի փոխնախագահ Յան Բարտոշեկի հրավերով:

Պատվիրակությունը հանդիպումներ կունենա Յան Բարտոշեկի, Սենատի փոխնախագահ Միլուշե Հորսկայի, Չեխիայի արտաքին գործերի փոխնախարար Լուկաշ Կաուցկիի, Չեխիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ, Պրահայի արքեպիսկոպոս կարդինալ Դոմինիկ Դուկայի հետ:

Դիտվել է՝ 1887

Մեկնաբանություններ