Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Սպիտակ տունը զգուշացնում է Սիրիայում նոր քիմիական հարձակման հնարավորության մասին

Սպիտակ տունը զգուշացնում է Սիրիայում նոր քիմիական հարձակման հնարավորության մասին
28.06.2017 | 09:38

Սպիտակ տունը տեղեկացնում է, թե Սիրիան կարծես նոր քիմիական հարձակում է նախաձեռնում, և զգուշացնում է, որ իրագործելու դեպքում Դամասկոսը «շատ մեծ գին կվճարի»:

Ըստ Սպիտակ տան հաղորդագրության՝ Սիրիայում ընթացող նախապատրաստական աշխատանքները շատ նման են ապրիլի 4-ի նախօրեի իրադարձություններին, որն ավարտվեց 72 խաղաղ բնակչի մահվան պատճառ դարձած քիմիական հարձակմամբ:

Դիտվել է՝ 1987

Մեկնաբանություններ