«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Եռակողմ համաձայնագիր՝ հանուն Տավուշի պաշտպանության

Եռակողմ համաձայնագիր՝ հանուն Տավուշի պաշտպանության
29.06.2017 | 00:21

Հունիսի 28-ին Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության, Հայկական Կարմիր խաչի ընկերության և Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության միջև ստորագրվեց «Հայաստանի Տավուշի մարզում քաղաքացիական պաշտպանության փրկարարական ծառայության կարողությունների զարգացման ոլորտում 2017-2018թթ. համագործակցության ծրագիր» եռակողմ համաձայնագիրը»,- տեղեկացնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Ծրագիրը ստորագրել են Հայաստանի ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը, Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Կարոլին Դույեզը և Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ Մխիթար Մնացականյանը: Ծրագրի նպատակն է սահմանամերձ համայնքների բնակչության պաշտպանությունն ու բնակչության պատրաստվածության մակարդակի բարձրացումը:
Ծրագրով նախատեսվում է սահմանամերձ համայնքներում գործող Արտակարգ իրավիճակների նախարարության հենակետերում իրականացնել առաջին բուժօգնության վերապատրաստման դասընթացներ, ինչը թույլ կտա տեղում գործող ուժեղացված փրկարարական ուժերին ավելի արագ և արդյունավետ արձագանքել արտակարգ իրավիճակներին:


Նախատեսվում է նաև վերապատրաստման դասընթացներ անցկացնել համայնքների մանկապարտեզների և դպրոցների մանկավարժական կազմի հետ, որպեսզի վերջիններս էլ իրենց հերթին սովորեցնեն երեխաներին անվտանգության վարքականոնները տարատեսակ աղետների և արտակարգ իրավիճակների ժամանակ: Բնակչության պաշտպանության և պատրաստվածության դասընթացների կարևորագույն բաղադրիչներից է նաև միջազգային մարդասիրական իրավունքի ուսուցանումը:

Դիտվել է՝ 1869

Մեկնաբանություններ