Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Նախագահն այցելել է «Ռիբոկ» սպորտային ակումբ և «Այ-Փի-Էս-Սի» խորհրդատվական ընկերություն

Նախագահն այցելել է «Ռիբոկ» սպորտային ակումբ և «Այ-Փի-Էս-Սի» խորհրդատվական ընկերություն
29.06.2017 | 00:40

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Հայաստանում «Ռիբոկ» սպորտային ակումբի բացման արարողությանը:
Հանրապետության Նախագահը սպորտային ակումբի հիմնադիր-ղեկավարների, «Ռիբոկ»-ի տարածաշրջանային ներկայացուցչի, հանրապետության մարզական ու առողջապահական ոլորտների ներկայացուցիչների և այլ հյուրերի հետ շրջայց է կատարել ոլորտի նորագույն և ժամանակակից սարքավորումներով հագեցած նորաբաց ակումբում, ծանոթացել իրականացված ներդրումներին, ստեղծված աշխատատեղերին ու պայմաններին, առաջարկվող ծառայություններին և զարգացման ծրագրերին:


Հանրապետության Նախագահը մայրաքաղաքում այցելել է նաև «Այ-Փի-Էս-Սի» քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտի նորակառույց գրասենյակ: Սերժ Սարգսյանին ընկերության տնօրեն Հովհաննես Գրիգորյանը ներկայացրել է խորհրդատվական ընկերության գործունեությունը, հիմնումից ի վեր «Այ-Փի-Էս-Սի»-ի կողմից իրականացված աշխատանքները, ընթացիկ ծրագրերն ու առաջիկա անելիքները:
Նորաբաց գրասենյակում Նախագահը զրուցել է հետազոտական, խորհրդատվական, հաղորդակցական բաժինների և առանձին ծրագրերի աշխատակիցների հետ, ծանոթացել նրանց առօրյա աշխատանքների կազմակերպման մանրամասներին ու ընկերության ձեռքբերումներին:


Շրջայցի ավարտին Նախագահ Սարգսյանի ներկայությամբ տեղի է ունեցել փոխգործակցության հուշագրի ստորագրման արարողություն՝ պաշտպանության նախարարության և «Այ-Փի-Էս-Սի» քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտի միջև՝ բանակից զորացրված երիտասարդների հետ սոցիոլոգիական ելքային հարցումների «Դիտակետ» ծրագրի իրականացման վերաբերյալ:

Դիտվել է՝ 1764

Մեկնաբանություններ