Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Տեսնում եմ ոչ միայն իմ, այլև Ձեր և ողջ հասարակության մեղքը»

«Տեսնում եմ ոչ միայն իմ, այլև Ձեր և ողջ հասարակության մեղքը»
30.06.2017 | 10:50

Հայաստանն արդարադատության մեծ պահանջ ունի, սա փաստում է նաև կառավարության ներկայացրած ծրագիրը, որում խիստ կարևորված է երկրում արդարության և վստահության մթնոլորտի ստեղծումը: Վարչապետի վկայակոչած բարեփոխումների պատասխանատուներից մեկն էլ արդարադատության նախարար ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ է, որը մինչ այս էլ ղեկավարել է ոլորտը:

-Պարոն Հարությունյան, Դուք գրեթե տասը տարի արդարադատության նախարար եք եղել, հիմա կրկին այդ ոլորտը Ձեզ է վստահվել: Չե՞ք կարծում, որ այս ոլորտի հանդեպ մեծ անվստահություն կա։
-Ի՞նչ հիմքով եք նման եզրահանգում անում:
-Հանրային դժգոհությունների, մարդկանց հանդեպ անարդար դատավճիռների... Իսկ Դուք կարծում եք Հայաստանում արդարադատության հանդեպ վստահությո՞ւն կա:
-Ավելի պակաս վստահություն կա, քան ես ակնկալում էի, բայց Ձեր որակած «մեծ անվստահության» հետ համաձայն չեմ:
-Այդ «պակաս վստահության» համար Դուք մեղքի Ձեր բաժինը տեսնո՞ւմ եք:
-Տեսնում եմ ոչ միայն իմ, այլև Ձեր և ողջ հասարակության մեղքը:
-Ինչո՞ւ է այդպես ստացվել:
-Որովհետև բոլորս պետք է ամեն ինչ անենք, որ արդարադատությունը կայանա: Երբ յուրաքանչյուրը մտածում է, որ իր համար օրենքը պարտադիր չէ, բայց մյուսների համար պարտադիր է, այ այդտեղ է հիմնական խնդիրը:
-Փաստորեն, իմ մեղքն էլ կա, անձամբ ես ի՞նչ պետք է անեմ, որ արդարադատությունը կայանա։
-Կրթվեք, կրթվեք ու էլի կրթվեք:
-Իրավական գիտակցությա՞ն առումով:
-Ոչ, էթիկական:

Հ.Գ. Չգիտեմ` ինչու էր նախարարն ինձ էթիկապես կրթվելու հորդոր անում, երբ նույն էթիկայի բացակայության խնդիր ինքն ուներ: Արագ քայլող ու արդարադատության բացակայության համար բոլորին մեղադրող Դավիթ Հարությունյանը, հարցերն օդում թողնելով, նստեց ծառայողական մեքենան, դուռը շրխկացրեց էթիկան «խախտած» լրագրողի դեմքին: Գուցե մեղքի հետ կապված մեր հարցը նրա քիմքին հաճելի չէ՞ր, կամ վատ հիշողություննե՞ր էր արթնացրել:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 8866

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ