Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ո՞ր ուղղությամբ է սուրում «քրդական նիզակը»

Ո՞ր ուղղությամբ է սուրում «քրդական նիզակը»
30.06.2017 | 11:06

(սկիզբը՝ այստեղ)

Հիմա այն մասին, թե ինչ է ասել Քարզայը թուրքերին: «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորման ահաբեկիչների ներկայությունն Աֆղանստանում հետևանք է ԱՄՆ-ի ջանքերի՝ անսպասելիորեն հայտարարել է Աֆղանստանի նախկին նախագահը: Նրա ասելով, Աֆղանստանի տարածքում գործում են ԻՊ-ի՝ այլ երկրների քաղաքացի զինյալներ, և ԱՄՆ-ը աջակցություն է ցուցաբերում նրանց: Նախկին նախագահը կարծում է, որ ԱՄՆ-ը շահագրգռված չէ Աֆղանստանում ահաբեկիչների նկատմամբ լիակատար հաղթանակով: «ԱՄՆ-ի զորախումբը, ահաբեկչության դեմ, իբր, պայքարելու նպատակով, Աֆղանստանում է գտնվում 2001 թվականից: Սակայն ահաբեկչական սպառնալիքն Աֆղանստանում աճում է օրեցօր: Ամերիկացի զինծառայողները միայն նպաստում են ԻՊ-ի դիրքերի ամրապնդմանը»,- ասել է Քարզայը: ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Արևմուտքի մի շարք այլ երկրներ կարող են կապեր ունենալ նաև աֆղանական «Թալիբան» շարժման հետ, ավելացրել է «Anadolu»-ի զրուցակիցը, ընդգծելով, որ վերջին շրջանում թալիբներն ամրապնդել են իրենց դիրքերն Աֆղանստանում, ինչին նպաստել են որոշ արտաքին ուժեր: Այսպիսով, ԱՄՆ-ի խամաճիկը ԱՄՆ-ին մեղադրում է այն բանի համար, որ Ամերիկան ոչ միայն Աֆղանստանում չի պայքարում ահաբեկչության դեմ, այլև «ամերիկացի զինծառայողները միայն նպաստում են ԻՊ-ի դիրքերի ամրապնդմանը»:
Անկեղծ ասած, ինձ համար զարմանալին այն չէ, որ հերթական անգամ աշխարհում տեղեկություններ են հնչում ԻՊ ահաբեկչական խմբավորման հետ ԱՄՆ-ի կապերի մասին, այլ այն, որ այդ տեղեկությունները պատրաստ է տալու և տալիս է Վաշինգտոնի խամաճիկ մի գործիչ: Եղբոր մահվան համար վրե՞ժ է լուծում: Բացառված չէ:

Իր ֆիզիկական անվտանգության երաշխիքներ պոկելու փո՞րձ է անում: Դարձյալ հնարավոր է. Ահմադ-Շահ Մասուդի, Ռաբանիի ճակատագիրը դեռ ամբողջ մուսուլմանական աշխարհի աչքի առաջ է: Իմ նախորդ հրապարակումներում, 2017 թ. մայիսին Ռուսաստանից և Իրանից ստացված հաղորդագրությունների հետազոտման հիման վրա, եզրահանգել էի, որ հիմա շատ բան կընթանա արագ ռիթմով ու տեմպով, և մենք բոլորս բառացիորեն մի քայլի վրա ենք ինչպես Սիրիայի ու Մերձավոր Արևելքի, այնպես էլ Անդրկովկասի համար տխրահռչակ և վաղուց շատերի կողմից սպասվող «իքս ժամից», ընդ որում, ոչ այնքան կանխատեսելի և պայթյունավտանգ հետևանքներով: ՈՒրեմն, նաև Արցախի համար: Այս առումով թուրքերին Քարզայի տված հարցազրույցը, ինչպես և 2017 թ. մայիսի 31-ին Քաբուլում կատարված ահաբեկչական ակտը ես համարում եմ կարևոր ուղենիշեր «հրահանը բարձրացնելու» մեխանիզմի արագացման ճանապարհին: Համոզված եմ՝ շատերն են հասկանում, որ «բարձր քաղաքականության» աշխարհում տխրահռչակ «պատից կախված հրացանը» ամենևին էլ պարտադիր չէ, որ կրակի պիեսի եզրափակիչ արարում, բայց այն կրակելու է անպայման, ընդ որում, կարող է կրակել նաև այն ժամանակ, երբ պիեսի հեղինակները «ընդմիջում» նախատեսած լինեն: Գործնական փորձով հաստատ գիտեմ, որ, օրինակ, ո՛չ Իրանը, ո՛չ Չինաստանը «ցուցադրական ահաբեկչական ակտերը» ոչ ոքի չեն ներում: Իսկ եթե խոսքը վերաբերում է ոչ թե ինչ-որ խամաճիկային «թուրքիաների» կամ «պակիստանների», այլ գերտերություններին, ապա, բնականաբար, Թեհրանն ու Պեկինը արտաքուստ մնում են զուսպ: Սակայն լռելյայն անցնում են հակաքայլերի, երբեմն էլ՝ հրապարակային ձաղկման: Օրինակ, աշխարհը չի մոռացել իրանցիների նկարահանած այն տեսանյութերը, որտեղ նրանք ցուցադրաբար ամերիկյան ծովային հետևակայիններին «ծնկի էին բերել», դեռ մի բան էլ՝ հասցրել լաց լինելու աստիճանի: Ինձ համար մարդկայնորեն հետաքրքիր է, թե այդ ինչո՞վ պիտի իրանցիները «արցունքով լաց լինելու» աստիճանի հասցրած լինեն այն կատաղի զինվորներին, որոնք, եթե հավատալու լինենք հոլիվուդյան պարծենկոտ «ներկայացումներին», անվեհեր ու անհաղթ են: ՈՒղղակի մարդկայնորեն հետաքրքիր է:


Բոլորին խնդրում եմ հիշել՝ 2017 թ. մայիսի 30-ին ԱՄՆ-ի խամաճիկ Քարզայը աշխարհով մեկ հայտարարեց, որ ամերիկյան բանակը անվայել դեր է կատարում «ահաբեկիչների դիրքերի ուժեղացման» և անգամ Աֆղանստանում ԻՊ խմբավորմանն աջակցության գործում: Դե, ի՞նչ կասեք, Հայաստանում կամ մեկ այլ երկրում տարբեր կարգի ամերիկամետներ, ի՞նչ կարծիքի եք ԱՄՆ-ի աֆղան ստրկամիտ ծառայի խոստովանության մասին: Դարձյա՞լ պիտի պնդեք, թե դա այդպես չէ: Մարդը երկու ժամկետ «նախագահություն է արել» հանուն ԱՄՆ-ի շահերի, թողտվություն է ցուցաբերել ահաբեկիչների «բազմացման» գործում, սպասարկել է ԱՄՆ-ի շահերը նախկին խորհրդային Միջին Ասիայում և չինական Սինցզյանում: Իսկ ի՞նչն էր խանգարում «ժողովրդավարներին» հավատալու դեռ 2014 թ. ամռանը Իրանի հատուկ ծառայությունների կազմակերպած միտումնավոր «ինֆորմացիայի արտահոսքին»: Այն ժամանակ Թեհրանը, ծայրաստիճան զայրացած ԱՄՆ-ի և Իսրայելի լկտիության կապակցությամբ, որոնք, այնուամենայնիվ, «գործի էին գցել» Մերձավոր Արևելքը ամերիկացիների ծրագրած «Գլոբալ Մերձավոր Արևելքի» վերափոխելու տխրահռչակ մեխանիզմը, կենտրոնական դերը վերապահելով հապշտապ «թխված» Մեծ Քրդստանին (այսինքն նրան, որը, ինչպես, օրինակ, «հին ՈՒկրաինան» կամ «հին Ադրբեջանը», իրականում պատմության մեջ երբեք չի եղել), կոշտ ու կտրուկ հակագրոհում էր և թշնամիներին պատասխանում «միջնորդավորված պատերազմի» նույն մեթոդներով: Հիշեցնեմ՝ 2014 թ. օգոստոսի 23-ին «Tehran Times» կիսապաշտոնաթերթը ինֆորմացիայի արտահոսք սարքեց, հրապարակ նետելով հետևյալ վերնագրով մի հոդված. «Իրաքի ու Լևանտի իսլամական պետություն (ISIL). «տարածաշրջանային անկախ դերակատա՞ր, թե՞ ԿՀՎ-Մոսսադի հոգեզավակ»:


Հիշեցնեմ նաև, որ այսօրվա «Իսլամական պետությունը» հենց այդ նույն ISIL-ն է, որ կա: 2015 թ. վահաբական ահաբեկիչները պարզապես վերանվանեցին իրենց խմբավորումը, քանի որ ձեռք էին բարձրացրել ոչ միայն Իրաքի և Սիրիայի (Լևանտի), այլև Աֆրիկայի, Ռուսաստանի, Անդրկովկասի, Եվրոպայի մեծ մասի, Միջին Ասիայի, Չինաստանի վրա և այսպես շարունակ: Հավաստիացնում եմ ընթերցողներին՝ այդ հոդվածը արժանի էր և արժանի է ամենասևեռուն ուշադրության և ահա թե ինչու. իրանցի հեղինակները 2014 թ. գրում էին, թե ISIL-ի կողմից Իրաքում տարածքների ձեռքբերումը, «Իսլամական խալիֆայության» հռչակումը, որը հայտնի էր նաև որպես ISIS կամ DAESH (իբր արևմտյան տերությունների համար «անսպասելի»), հանգեցնում են հետևյալ հարցին՝ իսկ ովքե՞ր են կանգնած «Ալ-Քաիդայի» «շրջանավարտների» թիկունքին: Խելոք գլուխները շտապեցին մեղադրել Սաուդյան Արաբիային, իսկ քաջատեղյակ մյուս աղբյուրները մատնանշում են Կատարը և Թուրքիան, որպես «տակֆիրիստ ահաբեկիչներին ոչ պետական դերակատարի դիպլոմ տալու գլխավոր մեղավորների»: Երրորդները պնդում են, թե ISIL-ը ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հոգեզավակն է, և նախապատրաստական աշխատանքը կատարել են ԱՄՆ-ի ԿՀՎ-ն և Իսրայելի Մոսսադը: Բայց երեք տարի առաջ աշխարհի ամերիկամետ և սիոնիստամետ ուժերը խիստ բացասաբար արձագանքեցին «Tehran Times»-ի հրապարակմանը և ինչ ասես, որ չասացին «ի պատասխան»: Այդուամենայնիվ, շարունակենք Իրանի հատուկ ծառայությունների կազմակերպած հրապարակման հետազոտությունը:


Բայց ISIL-ի ակունքները սկիզբ են առնում մի քրդական ապստամբական խմբից, որը ձևավորվել էր 2003 թ. Իրաք ամերիկյան ներխուժումից հետո և գլխավորվում էր նախկին գերահաբեկիչ Աբու Մուսաբա Ալ-Զարքավիի կողմից, որը 2004 թվականին հավատարմության երդում տվեց «Ալ-Քաիդային», խոստանալով նրա բաժանմունքը բացել Իրաքում (ԸԽԼ): 2006 թ. ԱՄՆ-ի օդային հարձակման հետևանքով Ալ-Զարքավիի մահվանից հետո 2007 թ. ISIL-ի ակտիվությունն աճեց և գործողությունների ծրագիր դարձավ սուննի ցեղերի կաշառումը, նպատակ ունենալով հասնելու այն բանին, որ նրանք հրաժարվեն ամերիկյան օկուպացիային դիմադրություն ցույց տալուց: Այնուհետև ԸԽԼ-ն անկումների շրջան ապրեց, սակայն վերստին ոտքի կանգնեց 2011 թ. Սիրիայում վարչակազմի փոխման արևմտյան գործողությունն սկսվելուց հետո, երբ ISIL-ի պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադին, որը դուրս էր մղվել սիրիական «Ջեբհաթ ալ-Նուսրա» ահաբեկչական խմբավորման զինյալների կողմից, Իրաքում իր զորախմբերը վերանվանեց «Իրաքի Իսլամական պետություն» (ISI): Սաուդյան արքայազն Բանդար բին Սուլթանը սերտորեն կապված էր Սիրիայում ու Իրաքում գործող տակֆիրիստ ահաբեկիչների հետ այն ժամանակ, երբ զբաղեցնում էր սաուդյան հետախուզության ղեկավարի պոստը՝ 2012 թ. հուլիսի 20-ից մինչև 2014 թ. ապրիլի 15-ի իր պաշտոնաթողությունը: 22 տարի լինելով ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի դեսպանը, արքայազն Բանդարը ահաբեկիչներին ազատորեն ներշնչում էր ԱՄՆ-ի ու Սաուդյան Արաբիայի քաղաքական նպատակները և անգամ անուղղակիորեն սպառնում էր Վլադիմիր Պուտինին՝ ձախողելու Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերը սաուդյան վերահսկողության տակ գտնվող ծայրահեղականների ձեռքով, եթե Մոսկվան չօգտվի սաուդցիների աջակցությունից և զիջումներ չանի Սիրիայում:

«Ես ձեզ կարող եմ գալիք տարի սևծովյան առափնյա Սոչի քաղաքում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի պաշտպանության երաշխիք տալ»,- 2013 թ. հուլիսին կայացած հանդիպման ժամանակ Պուտինին, իբր, ասել է Բանդարը:
Իսկ Կատարը ապրանքահոսքի գլխավոր մատակարարն էր տակֆիրիստ ծայրահեղականների համար, որոնք ջանում էին տապալել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կառավարությունը: «Նյու Յորք թայմսի» ասելով, 2013 թ. Կատարը իսլամիստներին մատակարարել էր 85 ինքնաթիռ՝ սպառազինությամբ ու պարենամթերքով, Սաուդյան Արաբիայի 37-ի դիմաց, իսկ մյուս սուբյեկտները, ինչպիսին է, օրինակ, Հորդանանը, շատ ավելի փոքր քանակությամբ «օգնություն» են տրամադրել: Միևնույն ժամանակ, չլինելով տակֆիրիստների այնքան խոշոր ֆինանսական հովանավոր, ինչպիսին Կատարն է, այդուամենայնիվ, Թուրքիան ծառայում է որպես առաջնակարգ տեխնիկական բազա, որի տարածքով անցել և անցնում է Սիրիայում կռվող օտարերկրյա վարձկանների համար նախատեսված զինամթերքի, նյութերի ու «աշխատուժի» մեծ մասը: 2009 թ. օգոստոսին Թուրքիայի վարչապետ Էրդողանի և Թուրքիայի նախագահ Գյուլի հետ համատեղ անցկացված մամուլի ասուլիսում Կատարի ղեկավար շեյխ Համադա բեն Խալիֆա ալ-Թանին ցանկություն էր հայտնել իր երկրի բնական գազն արտահանելու համար գազամուղ անցկացնել Սիրիայով դեպի Թուրքիա:

«Մենք պատրաստ ենք գազամուղ գցել Կատարից Թուրքիա»,- բացականչել էր նա, և այդ նպատակի իրականացման հետևից ընկած, Կատարն սկսել էր Սիրիայում օտարեկրյա խռովությանը աջակցություն ցուցաբերել այն բանից անմիջապես հետո, երբ 2011 թ. հոկտեմբերին Լիբիայում սպանվեց գնդապետ Մուամար Քադաֆին: Ավելի վաղ Կատարը առանցքային դեր էր խաղացել լիբիական վարչակազմի տապալման գործում՝ խռովարարներին մատակարարելով զենք-զինամթերք և վարժեցնելով նրանց: 2012 թ. հունվարին ամերիկյան CBS հեռուստաալիքի «60 րոպե» ծրագրով շեյխ Համադ բեն Խալիֆա ալ-Թանին հրապարակավ հայտարարել էր սիրիական կառավարությունը տապալելու իր իղձի մասին: «Սպանությունների դեմն առնելու համար... որոշ զորքեր պետք է մտնեն Սիրիա»: Փետրվարին Կատարի վարչապետ Համադ բեն Ջասեմ ալ-Թանին հաստատել էր. «Մենք պետք է հնարավոր ամեն ինչ անենք, որպեսզի օգնենք (սիրիական ընդդիմությանը-խմբ.), նրանց տալով նաև զենք՝ պաշտպանելու իրենց»: Հենց դրա համար էլ Սաուդյան Արաբիայի խնդրանքով այդ երկրի փոխարտգործնախարար արքայազն Աբդուլազիզ բին Աբդուլլա ալ-Սաուդը զինվորական հրամանատարություն ու հսկիչ կենտրոն ստեղծեց թուրքական Ադանա քաղաքում, որը «տուն» է Ինջիրլիկի ամերիկյան ավիաբազայի, ինչպես նաև հարմար վայր Վաշինգտոնի «ոչ մահաբեր» օգնության վերահասցեագրման համար: Այդ ժամանակ էլ ի հայտ եկան երեք քուվեյթցիներ՝ Շաֆի ալ-Աջմին, Հաջաջալ ալ-Աջմին և Ալ-Անիզին, որոնք սկսել էին զանգվածային աջակցություն ցուցաբերել ISIL-ի զինյալներին: Ահա և ձեզ, պարոնայք հայեր, իրականությունը թե՛ «սիրիական ընդդիմության», թե՛ «Սիրիայում ահաբեկչության դեմ ամերիկյան պայքարի», թե՛ Սիրիայի ժողովուրդների ողբերգության գործում Սաուդյան Արաբիայի, Կատարի ու Թուրքիայի ճշմարիտ դերի մասին: Բայց մի՞թե միայն Սիրիայի:
Շարունակենք իրանցիների հրապարակման հետազոտությունը, ընդ որում, չմոռանալով, որ ԻՊ խմբավորումը, Աֆղանստանում նրա դիրքերի ուժեղացման մասին մայիսի 30-ին մեզ հայտնել էր խամաճիկ նախկին նախագահ Քարզայը, պարզվում է, Իրաքում ամերիկացիների ստեղծած քրդական ապստամբական մի խումբ է եղել, և միայն սիրիական ողբերգության սկզբին նրանից հրեշ սարքեցին: «ԱՄՆ-ի ու Կատարի խոստումները, թե «հաղթանակից հետո» ջիհադիստ սալաֆականները կարող են վերափոխվել քաղաքական դերակատարների ու «ժողովրդավարական գործընթացի» մասնակիցների, ցնորք դուրս եկան»: Եվ ահա դրանից հետո «Թեհրան թայմսը» բացում է գլխավոր սենսացիան. «Մինչդեռ իրականում ISIL-ը ԿՀՎ-ի ու Մոսսադի հոգեզավակն է: ԱՄՆ-ի սենատոր Ջոն Մակքեյնը լուսանկարվել էր Աբու Բաքր ալ-Բաղդադիի հետ, որը, Էդուարդ Սնոուդենի հետ կապված և Իրանի հատուկ ծառայությունների բացահայտած աղբյուրների տվյալների համաձայն, իրականում սիոնիստական Մոսսադ հետախուզության հրեա գործակալ Շիմոն (Սայմոն) Էլիոթն է: Իրական ծրագիրն էր՝ ներխուժել այն երկրներ, որոնք սպառնալիք են ներկայացնում աստվածաշնչյան «Մեծ Իսրայելի» ստեղծման իսրայելական նախագծի համար»:

Եվ այսպես, ԻՊ-ի վահաբական զինյալների ծագման ու «սնուցման» հարցում, ինչպես կարելի է նկատել, իրանական հետախուզությունն առաջինն է բացել խաղաթղթերը, և մինչև հիմա պատասխան ունեն տալու ԱՄՆ-ը, Իսրայելն ու Թուրքիան: Իմ նախավերջին հրապարակմամբ ես ընթերցողներին իրազեկել էի, որ Պուտինի հետ խոսելուց հետո, հենց նույն օրը՝ մայիսի 28-ին, Իրանի նախագահ Հասան Ռոհանին զանգահարել էր նաև Կատարի Էմիրին, նրան հիշեցրել աղանդավորության մասին, իսկ աղանդը, իրանական ընկալմամբ, հենց վահաբիզմն է՝ սուննիականության ծայրահեղական հոսանքը: Քրդական PJAK խմբավորման («Քրդստանի ազատ կյանքի կուսակցություն», ԱՄՆ-ի ու Իսրայելի հովանավորությամբ գործող խմբավորումը տեղակայվել է Թուրքիայում այն բանից հետո, երբ նրան արտաքսեցին Իրաքից-խմբ.) հարձակման պատճառով «իրենն» ստացել է նաև Թուրքիան, ինչն արտահայտվել է իրանական սահմանապահ զորքերի՝ ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատար, բրիգադային գեներալ Քասեմ Ռըզայեի հետևյալ խոսքերում. «Մենք, իհարկե, ջախջախիչ պատասխան կտանք այդ քայլերին... Մենք Թուրքիային պատասխանատու ենք համարում, և այդ երկիրը պետք է նկատի ունենա այդ ակտը»:

(շարունակելի)

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 5070

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ