Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հանապազօր հացի ցեխակոլոլ հետքերով

Հանապազօր հացի ցեխակոլոլ հետքերով
30.06.2017 | 11:15

Անշուշտ, դեռ չեք մոռացել այս դրամատիկ պատմությունը։ Գեղեցիկ մի օր խմբագրություն այցելեց զայրացած մի սպառող և սեղանին դրեց արտաքուստ հաց թվացող, ներքուստ, սակայն, ցեխանման ինչ-որ զանգված պարունակող, տեղը տեղին փաթեթավորված աղյուսակերպ «արտադրանքը»։ Խմբագրակազմի մանրազնին տեղազննումից պարզվեց, որ վերոնշյալ «հացը» անհնար է ուտել, քանզի այն և՛ վտանգավոր է մարդու առողջության համար, և՛ ոտնահարում է սպառողներիս արժանապատվությունը։

Ես խմբագրի հանձնարարությամբ վերցրի «հացը» և ուղևորվեցի Կոմիտասի փողոց։ Համապատասխան դիմումով ներկայացրի սույն եղելությունը, ստորագրեցի դիմումիս տակ և անքեն հոգով սպասեցի դեպքերի զարգացմանը։

Դիմումը սույն ծառայությանը ներկայացվել է 2017-ի մայիսի 15-ին։ Հունիսի 15-ին պետք է դիտարկման արդյունքները գրավոր ներկայացվեին «Իրատեսին», տպագրվեին, և սպառող հանրությունը տեղեկանար, թե իրականում ինչ գործառույթ է իրականացնում ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը։ Մեկամսյա ժամկետը վաղուց է լրացել, սակայն դիտարկումը շարունակվում է, քանզի վերոնշյալ ծառայությունն անկարող է հայտնաբերել չարաշահումը։ Դիտարկումը կարող է շարունակվել, դիցուք, մինչև 2018-ի հունիսի 19-ը, ինչը կխաթարի հաց արտադրող գործարանի աշխատանքային բնականոն ռիթմը և ունայնության գիրկը կնետի դիտարկումն իրականացնող մասնագետ-տեսուչներին։


Մեր պետականության երերուն հիմքերը քայքայող վերոնշյալ գործնական, նաև բարոյագեղագիտական գործընթացները կանխելու նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին առաջարկում ենք հենվել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի նշանավոր և թևավոր խոսքի վրա` «Պետությունը վատ կառավարիչ է», և ուղղակի լուծարել ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, որպես վատ կառավարման աննախադեպ օրինակ։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2278

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ