Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Հայ կինոարվեստը խթանելու միտումով

Հայ կինոարվեստը խթանելու միտումով
30.06.2017 | 11:38

Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն այսօր մեր տարածաշրջանի ամենախոշոր և սպասված մշակութային իրադարձություններից մեկն է: Ամենախոսուն փաստը, թերևս, ամեն տարի ստացվող բազմաթիվ հայտերն են աշխարհի տարբեր երկրներից: Այս տարին ևս բացառություն չէ. ստացվել է մոտ 1100 հայտ՝ 96 երկրից, մրցութային և արտամրցութային տարբեր ծրագրերում ընդգրկվել է ավելի քան հարյուր ֆիլմ:
Այս մեծ իրադարձության կայացման գործում անգնահատելի նպաստ ունեն «Ոսկե ծիրանի» հավատարիմ գործընկերները, ի մասնավորի՝ փառատոնի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը:


«Կան իրադարձություններ, որոնք անգնահատելի ազդեցություն են թողնում հասարակության կյանքում. ձևավորում են մտածողություն, ստեղծում երկրի հեղինակությունը բարձրացնելու հնարավորություն և սերունդներ դաստիարակում: Սխալված չեմ լինի, եթե նշեմ, որ Հայաստանում այդ իրադարձություններից մեկը «Ոսկե ծիրան» կինոփառատոնն է: Այն արժեհամակարգ ձևավորող, արվեստի լեզվով խնդիրները վեր հանող, գեղեցիկն ու առողջը սերմանող երևույթ է, որն արդեն 14 տարի այցեքարտ է դարձել Հայաստանի համար: Հպարտ եմ տարիների մեր համագործակցության և փառատոնի արձանագրած հաջողությունների համար»,- ասում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:


Փառատոնի տարեցտարի աճող հեղինակությունն ու գրանցած անուրանալի արդյունքները նկատում և արժևորում են յուրաքանչյուր գիտակից անհատ և կազմակերպություն: Եվ բնական է, որ դրանց թվում կան այնպիսիք, որոնք իրենց նպաստն են բերում կինոփառատոնի կազմակերպման ու իրականացման բարդ, ծախսատար գործին: 14-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի իրագործման հարցում այդ առաքելությունն է ստանձնել մի նոր գործընկեր՝ «Հրայր և Աննա Հովնանյան» հիմնադրամը: Սա կարևոր աջակցություն է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի համար, որի շնորհիվ փառատոնը մեկ քայլով ավելի է մոտենում իր տեսլականին, այն է՝ Հայաստանը համաշխարհային կինոքարտեզի վրա դարձնել տեսանելի, միջազգային կինոգործընթացներին մասնակից, ինչպես և ապահովել ժամանակակից կինոմտածողության հասանելիությունը հայաստանցիների համար:
Հիմնադրամը, որը 1986 թվականին ստեղծել է ամերիկահայ գործարար և բարերար Հրայր Հովնանյանը, իր նշանակետում է պահում մշակութային և կրթական ծրագրերի հովանավորությունը և անկախությունից ի վեր՝ բազմաթիվ մեծամասշտաբ ծրագրեր է իրականացնում Հայաստանում և Արցախում:


«Հրայր և Աննա Հովնանյան» հիմնադրամի գործունեության հարուստ պատմությունը փաստում է, որ հիմնադրամը բծախնդիր է աջակցության հայտ ներկայացրած նախաձեռնությունների հանդեպ և ընտրում է դրանցից լավագույնները: Իսկ որ «Ոսկե ծիրան» ՄԿՓ-ի հետ համագործակցությունը դասվել է վերջիններիս թվում, վկայությունն է այն բանի, որ արդեն 14-րդ տարին բոլորած կինոիրադարձությունն իսկապես ձևավորել է մշակութային լուրջ արժեհամակարգ և արձանագրել նպատակասլաց, արդյունավետ աշխատաոճ: Հուսանք, որ այս համագործակցությունը կունենա երկարամյա ընթացք, և մեր մայրաքաղաքը հետագա տարիներին ևս հնարավորություն կունենա հյուրընկալելու իր ջերմ գրկում այս տարի «Ոսկե ծիրանի» շուրջ հավաքված անվանիներին՝ Հյու Հադսոնի, Սիռո Գեռայի, Իլդիկո Էնյեդիի, Ալեքսեյ Ֆեդորչենկոյի, Յուջին Քորի, Թոմ Ֆասարթի, Միքելանջելո Մեսսինայի, Մարիամ դþԱբոյի նման կինոգործիչներին:


Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2581

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ