Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հայաստանում և Արցախում ապրում է 8000-ամյա մարդաբանական նույն տեսակը

Հայաստանում և Արցախում ապրում է 8000-ամյա մարդաբանական նույն տեսակը
01.07.2017 | 12:51

ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը ասուլիսում ասել է, որ վերջին երկու տարիներին հայաստանյան հնագետները, կենսաբանների միջազգային խմբի հետ, շատ ուշագրավ ուսումնասիրություն են իրականացրել, որի արդյունքները հրապարակվել են միջազգային հեղինակավոր գիտական պարբերականներից մեկում. «Վերջին տարիներին շարունակաբար մենք Հայաստանում և Արցախում պեղված հուշարձաններից մարդաբանական նմուշներ ենք ուղարկում՝ ԴՆԹ անալիզների համար: Եվ ահա բառացիորեն երեկ հրատարակվեց մի հետաքրքիր հոդված հայտնի ամսագրում: Այդ ամսագրում ներկայացվել է մայրական գծով ժառանգականության մասին այս տարածքներում մի հոդված, որը ցույց է տալիս, որ նեոլիթի, մոտավորապես Քրիստոսից առաջ 7-րդ հազարամյակի վերջերից առայսօր այստեղ ապրող մարդիկ ժառանգական շարունակության մեջ են»:


Հայաստանում և Արցախում կատարված պեղումներից հայտնաբերված մարդաբանական գենետիկ փաստերի հիման վրա գիտնականների միջազգային խումբը պարզել է, որ հազարամյակներում փոխվել են պետական և հասարակական կարգերը, մշակույթները, բայց այստեղ ապրում է մարդաբանական նույն տեսակը, որը ապրել է 8000 տարի առաջ. «Գենետիկական անալիզները ցույց են տալիս, որ գոնե մայրական գծով էստեղի ապրող բնակչությունը ըստ էության փոփոխության չի ենթարկվել: Այսինքն՝ այսօր այստեղ ապրող մարդիկ այն ժամանակների մարդկանց ժառանգներն են: Դա շատ արժեքավոր ուսումնասիրություն է: Հիշենք, որ մենք դեռ խնդիրներ ունենք հայոց ծագումնաբանության հարցերի պարզաբանման հետ կապված: Հիշենք, որ դրանք ոչ միայն զուտ գիտական խնդիրներ են»:


Առաջին անգամ Հայաստանում և Արցախում հայտնաբերված հնագիտական նյութն այդ չափով արժանանում է միջազգային գիտական հանրության ուշադրությանը. «Հազար ու մի գիտական խնդիր կա, որ ԴՆԹ անալիզների արդյունքով կարող ենք քննարկման առարկա դարձնել: Առաջին անգամ է, որ հենց էս տեսանկյունից ենք նայում և միայն հայաստանյան նյութն ենք օգտագործել: Բացի նրանից, որ մենք տեղաբնիկ ենք, մեր մեջ շարունակաբար ինչ-որ մարդիկ մտել են և մեր միջից հսկայական քանակությամբ մարդիկ դուրս են եկել ու գնացել ուրիշ տեղ են ապրել: Սա կոնկրետ հենց պատասխան է բոլոր նրանց, ովքեր մտածում էին, որ եկած են և այլն: Գոնե մարդաբանական առումով՝ ոչ: Երեկ տարբեր երկրների ԶԼՄ-ներով այս ամենը լուսաբանվել է, մամլո ասուլիսներով ներկայացվել է հանրությանը: Երեկվանից արդեն ամբողջ աշխարհով մեկ տարածվեց այս ուսումնասիրության արդյունքների մասին տեղեկատվությունը»:


Պավել Ավետիսյանի խոսքով, Հայաստանը այն եզակի երկրներից է, որտեղ անսպառ է հազարամյակների խորքից եկող հնագիտական նյութը:

Դիտվել է՝ 5136

Մեկնաբանություններ