Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

250 հազար դրամ աշխատավարձով անապահով չի լինում

250 հազար դրամ աշխատավարձով  անապահով չի լինում
07.07.2017 | 02:09

Վերջապես կառավարությունը ուշքի է գալիս։ Գաղտնիք չէ, որ բնակարանային ապահովման պետական ծրագրից մշտապես օգտվում է հարուստ խավը, թեև ծրագիրը միտված է անապահով խավի բնակարանային պահանջը հոգալուն։ Ի դեպ, երիտասարդ ընտանիքների բնակապահովման ծրագիրը ևս նպատակային չի իրականացվում, այն ևս հասանելի է միայն հարուստներին։ Կառավարության երեկվա նիստում նշվեց, որ բնակապահովման պետական ծրագրով կառուցված 258 բնակելի տները կհանձնվեն ծրագրի շահառուներին:

«Սոցիալական ապահովության համակարգում մենք ուզում ենք սոցանապահով ընտանիքների վերաբերյալ ստանալ ամբողջ տեղեկատվությունը հարկային գործարքների, անշարժ գույքի և այլնի մասին, որպեսզի այնպես չստացվի, որ աջակցություն ցուցաբերենք այն անձանց, ովքեր դրա կարիքը չունեն»,- ասաց գործադիր իշխանության ղեկավարը: Միևնույն ժամանակ վարչապետը հանձնարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի, տարածքային կառավարման նախարարներին, Երևանի քաղաքապետին, անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և ԿԲ նախագահներին՝ քննարկել և ամբողջական տեղեկատվություն ապահովել ըտանիքների անապահովության մասին։ Մեր կողմից փաստենք, որ բնակապահովման պետական ծրագրերում ընդգրկված շահառուները, կարելի է ասել, սոցիալապես ապահով խավն են ներկայացնում։ Օրինակ, այդ ծրագրերում ընդգրկվելու և 70-60 քմ բնակարան ձեռք բերելու համար շահառուի մաքուր աշխատավարձը պետք է կազմի առնվազն 250 հազար դրամ։ Այս պայմանը միայն բավարար է, որ 150 հազար դրամ աշխատավարձ ստացողը ծրագրից դուրս մնա, էլ չենք խոսում 75 հազար դրամ աշխատավարձ ստացողից, որը, հնարավոր է, բնակարանի ավելի մեծ կարիք ունի։

Եթե 250 հազար դրամ աշխատավարձ ստացողը մեզ մոտ անապահով է համարվում, ուրեմն Հայաստանը միլիոնատերերի երկիր է։ Արդյունքում՝ ապահով խավը պետության հաշվին ավելացնում է իր ունեցվածքը, իսկ անապահովը մնում է դրսում։ Այս դեպքում նպատակային ասվածը ո՞րն է։ Գուցե վարչապետի վերոհիշյալ հանձնարարականից հետո՞ փոփոխություն լինի։ Համենայն դեպս, կարծում ենք, ճիշտ կլիներ վերանայել աշխատավարձերի չափը, ինչպես նաև շահառուի տարիքային սահմանափակման արգելքը։ Այսօր 45-50 տարեկանները չեն կարող ընդգրկվել այդ ծրագրերում, իսկ սա լուրջ խնդիր է։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 4943

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ