Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Այն ժամանակվա պատգամավորներն ավելի ակտիվ էին, քաղաքական կյանքն էլ՝ առավել հետաքրքիր»

«Այն ժամանակվա պատգամավորներն ավելի ակտիվ էին, քաղաքական կյանքն էլ՝ առավել հետաքրքիր»
07.07.2017 | 02:18

ՆԱՊՈԼԵՈՆ ԱԶԻԶՅԱՆ
(ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ)

-Պարոն Ազիզյան, նախորդ գումարումների ԱԺ պատգամավոր եք եղել, համեմատելով այսօրվա և նախորդ խորհրդարանների որակը, ի՞նչ տարբերություն կշեշտադրեիք:
-Ոչ մի լավ փոփոխություն այսքան տարիների ընթացքում չեմ տեսել, կարող եմ ասել՝ նույնիսկ ավելի է վատացել վիճակը:
-Այսօրվա պատկերը Ձեզ չի՞ գոհացնում:
-Համենայն դեպս ոչ մի լավ բան չեմ կարող ասել: Որևէ արտառոց փոփոխություն չկա: Այն ժամանակվա պատգամավորներն ավելի ակտիվ էին, քաղաքական կյանքն էլ՝ առավել հետաքրքիր: Երևի տարիների ընթացքում պահանջներն են փոխվում:
-Այնպես չէ, որ ժողովրդի վիճակը լավացել է, պահանջները նվազել են, դրա համար էլ պատգամավորները պասիվ են:
-Ժողովրդի վիճակը որոշակիորեն լավացել է, չնայած լավն ու վատը խիստ հարաբերական են, համեմատության մեջ են դրանք երևում: Շատ բաներ կան, որ լավացել են:
-Դուք խորհրդարանում ընդդիմադիր խմբակցություն եք ներկայացնում, կասե՞ք, թե որն է ամենամեծ խնդիրը մեր երկրում:
-Մեր նախընտրական ծրագրում տասնհինգ կետ ենք առանձնացրել, որոնց կատարման դեպքում ժողովուրդն անմիջապես իր մաշկի վրա կզգա այդ փոփոխությունը, ու կբարելավվի երկրի տնտեսական վիճակը:
-Կառավարությունը ծրագիր ներկայացրեց, չկա՞ր այնտեղ այդ փոփոխությունների միտումը:
-Ոչ, այսպես թե այնպես, մենք մեր ծրագիրն իրականացնելու ենք: Տնտեսությունը դեպի լավը տեղաշարժելու միակ ճանապարհը մեր ծրագրի իրագործումն է:
-Ձեր ծրագրում ներկայացված թվերն ու ներդրումները իրատեսակա՞ն են:
-Լիովին, եթե մեզ հնարավորություն տրվեր, Գագիկ Ծառուկյանը ոչ թե հինգ միլիարդ, այլ ավելի շատ ներդրումներ կապահովեր: Տա Աստված, այդ ծրագիրն իրականացվի, ու ժողովուրդը զգա բարելավումը: Ոչ ոք գումարներ չի ներդնի, եթե իմանա, որ դրանք մսխվելու են: Գագիկ Ծառուկյանի պարագայում շատերը նրան վստահում են:
-Եթե այդքան մեծ վստահություն ունի Ծառուկյանը, ինչո՞ւ հիմա իշխանություն չէ:
-Դա առանձին թեմա է, հայտնի չէ՝ քանիսն ընտրեցին, քանիսը` ոչ: Եթե հետևեիք նախընտրական քարոզչությանը, կտեսնեիք, թե ինչքան է ընդունված Ծառուկյանը ժողովրդի կողմից:
-ՈՒզում եք ասել՝ ընտրությունները լեգիտիմ չէի՞ն:
-Լեգիտիմ էին, լեգիտիմ չէին, չգիտեմ, բայց Գագիկ Ծառուկյանին մինչև հիմա հանրությունը շատ վստահում է:
-Ընտրություններից հետո Ձեր և Գագիկ Ծառուկյանի միջև ծագած խնդիրը հարթվե՞լ է: Ի՞նչ հարաբերությունների մեջ եք այս պահին:
-Որևէ խնդիր չկա: Իմ հարաբերությունները Ծառուկյանի հետ միշտ էլ շատ լավ են եղել: Մի քանի անգամ ասել եմ, որ իմ քարոզարշավն ամբողջությամբ` և՛ բարոյապես, և՛ ֆինանսապես, Գագիկ Ծառուկյանն է իրականացրել: Հրապարակավ էլ ասել եմ՝ եթե նա չցանկանա, որ ես խորհրդարան մտնեմ, չեմ մտնի, նրա խոսքը գետնին չի մնա:
-Մարդիկ Ձեզ վստահել ու քվե են տվել, ի՞նչ եք ասելու նրանց:
-Դրա համար էլ Գագիկ Ծառուկյանը նման բան չի ասում, գիտի, որ տասներկու հոգու մեջ ամենաշատը ինձ են ձայն տվել:


Ճեպազրուցեց
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 8605

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ