Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

«Փոխվել է մարդկանց մտածելակերպը՝ սելեկտիվ աբորտների հետ կապված»

«Փոխվել է մարդկանց մտածելակերպը՝ սելեկտիվ աբորտների հետ կապված»
10.07.2017 | 10:59

«Սոցիալ հոգեբանական և վիճակագրական հետազոտությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը երեք ամիս շարունակ Վայոց ձորի մարզի Ելփին, Սալլի, Աղնջաձոր, Թառաթումբ, Գողթանիկ, Հերմոն, Եղեգիս, Զեդեա համայնքներում, Մալիշկայի և Եղեգնաձորի մի շարք կրթօջախներում իրականացրել է պտղի սեռով պայմանավորված աբորտների կանխարգելմանն ուղղված միջոցառումներ։

«Մի՜ սպանիր» խորագիրը կրող ծրագիրը կյանքի է կոչվել ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հասարակական կազմակերպություններին հատկացվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։ Ծրագիրն անցկացվել է 20-30 տարեկան մայրերի, երիտասարդ ընտանիքների, ավարտական դասարանի աշակերտների շրջանում:


«Սոցիալ հոգեբանական և վիճակագրական հետազոտությունների կենտրոն» ՀԿ ղեկավար Խնկանուշ Մարկոսյանը նշեց, որ ծրագիրը շարունակաբար անցկացվել է երեք տարիների ընթացքում, և այն ամբողջությամբ ընդգրկել է Եղեգնաձորի տարածաշրջանը։ Բոլոր համայնքներում կազմակերպվել են հանդիպում-քննարկումներ, կինոդիտումներ, այլ միջոցառուներ՝ ուղղված պտղի սեռով պայմանավորված աբորտների կանխարգելմանը։ Հանրությանը բաժանվել են են թեմայի վերաբերյալ տեղեկատվական թերթիկներ։
Խնկանուշ Մարկոսյանը կարևորեց ծրագրին տղամարդկանց մասնակցությունը։ «Շատ էին ավարտական դասարանների տղաները, և մենք ուրախ ենք, որ դպրոցն ավարտելուց հետո նրանք իրենց հետ կտանեն ոչ միայն տեսական գիտելիքներ տարբեր առարկաներից, այլև գիտելիքներ ընտանիքի, կյանքի, ամուսնության, ծնող դառնալու պատասխանատվության վերաբերյալ։ Մի շարք համայնքներում ցանկություն հայտնեցին որպես ծրագրի շարունակություն տեղերում ստեղծել կանանց ակումբներ՝ հետագայում նման հարցերը քննարկելու նպատակով»,- նշեց ՀԿ ղեկավարը։


Տիկին Մարկոսյանը նկատեց, որ ծրագիրն իրականացրել են տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցաբար։ Առաջիկայում նախատեսում են կազմակերպել միջոցառում և հրավիրել ու մեծարել այն կանանց, ովքեր ունեն չորս և ավելի աղջիկ երեխաներ։


Ծրագրի արդյունքում, ինչպես նշում է Խնկանուշ Մարկոսյանը, սելեկտիվ աբորտների հետ կապված բավականին փոփոխություններ են նկատվում մարդկանց մտածելակերպում։ Նույնը վկայակոչում են նաև բժիշկները։ «Մենք շեշտը դնում ենք մտածելակերպի փոփոխության վրա։ Մենք մի բան ենք հասկացել. պետական օրենքներով կամ այլ կերպ հնարավոր չէ խնդրին լիարժեք լուծում տալ։ Անհրաժեշտ է մարդկանց մտածելակերպի, մոտեցումների փոփոխություն։ Մարդիկ խորությամբ չեն պատկերացնում խնդիրը, չեն պատկերացնում որ դա ոչ միայն իրենց անձնական, ընտանիքի, այլև ազգի հետ կապված, ժողովրդագրական խնդիր է»,- ասաց տիկին Մարկոսյանը՝ ավելացնելով, որ մտադիր են նման ծրագիր անցկացնել նաև Վայոց ձորի մարզի Վայքի տարածաշրջանում։

Դիտվել է՝ 2782

Մեկնաբանություններ