Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Առաջադրվել է ԼՂՀ նախագահի երկու թեկնածու

Առաջադրվել է ԼՂՀ նախագահի երկու թեկնածու
13.07.2017 | 02:42

Երեկ երեկոյան ժամը 18.00-ին լրացավ ԼՂՀ նախագահի թեկնածուների առաջադրման վերջնաժամկետը։ Գործող նախագահ Բակո Սահակյանից բացի առաջադրվելու որոշում է կայացրել ԼՂ խորհրդարանի մեծությամբ չորրորդ ուժի՝ «Շարժում 88» խմբակցության ղեկավար Էդուարդ Աղաբեկյանը։


Էդուարդ Աղաբեկյանը Ստեփանակերտի նախկին քաղաքապետն է։ 2012-ի նախագահական ընտրությունների ժամանակ ղեկավարել է ընդդիմադիր թեկնածու Վիտալի Բալասանյանի նախընտրական շտաբը։
Նոր Սահմանադրությամբ, առաջիկա երեք տարիներին՝ մինչև 2020 թվականը, Ղարաբաղը կկառավարվի անցումային փուլի ռեժիմով: Այդ փուլում կպաշտոնավարի խորհրդարանի ընտրած նախագահը:
Խորհրդարանական երեք խմբակցությունները՝ «Հայրենիք»-ը, «Դաշնակցություն»-ը և «Ժողովրդավարություն»-ը պաշտպանում են գործող նախագահ Բակո Սահակյանի թեկնածությունը։ Ընդդիմադիր «Շարժում 88» խմբակցության 3 պատգամավորները կպաշտպանեն իրենց թեկնածուին՝ Էդուարդ Աղաբեկյանին։


Թեկնածու չի առաջադրել միայն մեկ պատգամավորական մանդատ ունեցող «Վերածնունդ» խմբակցությունը։ Խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանը ասաց, որ առաջիկայում կքննարկեն՝ պաշտպանելու է Էդուարդ Աղաբեկյանի՞ն, թե՞ բոլորին դեմ կքվեարկի:

Դիտվել է՝ 4121

Մեկնաբանություններ