Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

ԼՂՀ ԱԺ-ն նախագահ կընտրի հուլիսի 19-ին

ԼՂՀ ԱԺ-ն նախագահ կընտրի հուլիսի 19-ին
13.07.2017 | 23:37

ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը տեղեկացրել է, որ խորհրդարանը նախագահի ընտրությունը կանցկացնի հուլիսի 19-ին, հատուկ նիստում: Փետրվարի 20-ին անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքում ԼՂ-ում հաստատվեց կառավարման նախագահական համակարգ: Նոր Սահմանադրությամբ, մինչև 2020 թվականը, Ղարաբաղը կկառավարվի անցումային փուլի ռեժիմով:

Այդ փուլում կպաշտոնավարի խորհրդարանում ընտրված նախագահը: Այս պաշտոնի համար երկու թեկնածու է պայքարելու՝ գործող նախագահ Բակո Սահակյանը և Ստեփանակերտի նախկին քաղաքապետ, ընդդիմադիր պատգամավոր Էդուարդ Աղաբեկյանը։ Խորհրդարանը հուլիսի 19-ին նախագահ կընտրի պատգամավորական ձայների մեծամասնությամբ։ 33- հոգանոց Ազգային ժողովում 28 մանդատ ունեցող երեք խոշոր խմբակցությունները՝ «Հայրենիքը», «Դաշնակցությունը» և «Ժողովրդավարությունը», մեկ անկախ պատգամավոր, պաշտպանում են գործող նախագահ Բակո Սահակյանի թեկնածությունը։ 3 մանդատ ունեցող «Շարժում-88» խմբակցությունը պաշտպանում է Էդուարդ Աղաբեկյանին։ 5-րդ ուժը՝ «Վերածնունդ» խմբակցությունը, թեկնածու չի առաջադրել: Խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանը գործող նախագահի առաջադրումը ողբերգություն է համարում և կարծում է, որ նա անցումային փուլից հետո էլ՝ 2020 թվականին կրկին կցանկանա նախագահ դառնալ:


Նախագահի ընտրությունից հետո Ղարաբաղում վարչապետի պաշտոնը կփոխարինվի պետական նախարարով։ Կառավարությունը կկազմի և կղեկավարի նախագահը։ Սեպտեմբերին վարչապետ Արայիկ Հարությունյանը վայր կդնի լիազորությունները, իսկ ԼՂ Ազգային ժողովի ներկայիս նախագահ Աշոտ Ղուլյանն իր պաշտոնը կպահպանի մինչև 2020-ի ընտրությունները։ Խորհրդարանում ընտրության օրը նախագահի երկու թեկնածուները ծրագրային ելույթներ կունենան։

Դիտվել է՝ 5111

Մեկնաբանություններ