Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Սամվել Բաբայանի քիմմաքրումը

Սամվել Բաբայանի քիմմաքրումը
13.07.2017 | 23:41

Ազգային անվտանգության ծառայությունը մանրամասներ է հրապարակել Սամվել Բաբայանի գործով՝ տեղեկացնելով, որ փողերի լվացման և ապօրինի ռազմամթերք ձեռք բերելու վերաբերյալ քրեական գործի՝ 7 մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է: Ըստ ԱԱԾ-ի՝ Սամվել Բաբայանը մեղադրվում է փողերի լվացման մեջ: Նրան առաջադրված մեղադրանքի համաձայն, Բաբայանը միջոցներ է ձեռնարկել Ռուսաստանում բնակվող իր ծանոթի միջոցով հանցավոր ճանապարհով ստացված, հատուկ նյութով ներկված և օրինական շրջանառությունից հանված եվրո թղթադրամների մեծ խմբաքանակ ձեռք բերելու, քիմիական մաքրման և վերամշակման միջոցով դրանց հանցավոր ծագումը խեղաթյուրելու և հետագայում Հայաստանում շրջանառության մեջ դնելու համար:

ԱԱԾ-ն նշում է, թե Սամվել Բաբայանը ծանոթներից փորձնական ձեռք է բերել 4 հատ թղթադրամ, դրանք այլ անձանց միջոցով փոխանցել քիմիայի ոլորտում գիտելիքներ ունեցող՝ Բուժական գյուղի բնակիչ Ժորա Զաքարյանին: Նա իրեն տրամադրված թղթադրամների վրա առկա ներկանյութը քիմիական լուծույթից մաքրել է և նույն անձանց միջոցով վերադարձրել է Սամվել Բաբայանին: ԱԱԾ-ն պնդում է՝ հավաստիանալով ցանկալի արդյունքի մեջ, Բաբայանը 2016-ի օգոստոս-սեպտեմբերին իր ծանոթներից ձեռք է բերել 100 հատ 50 եվրո անվանական արժեքով, ընդհանուր 5000 եվրո չափով ներկրված թղթադրամներ, որի դիմաց վճարել է 2900 ԱՄՆ դոլար: Գումարների` ավտոբուսով Ռուսաստանից Հայաստան տեղափոխելուց հետո ԱԱԾ-ն 2016-ի սեպտեմբերին Երևանում հայտնաբերել և առգրավել է: Փողերի լվացումից բացի, Սամվել Բաբայանը մեղադրվում է «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիր ձեռք բերելու մեջ: Ըստ մեղադրանքի՝ նա խոստացել է 50 հազար ԱՄՆ դոլար վճարել Վաղարշապատի բնակիչ Սանասար Գաբրիելյանին, նրան դրդելով ապօրինի կերպով ձեռք բերել զինատեսակը: Սանասար Գաբրիելյանը Հրաչյա Մայիլյանի և Արմեն Պողոսյանի միջոցով Վրաստանից ռազմամթերքը ձեռք է բերել և տեղափոխել Վաղարշապատ: ԱԱԾ-ն նշում է, թե ռազմամթերքի լուսանկարները ներկայացրել են Բաբայանին, նա էլ խոստացել է 50 հազար ԱՄՆ դոլարը վճարել մի քանի օրում, հանձնարարելով ռազմամթերքը տեղափոխել Արցախի Նարիշտար գյուղ, ամայի վայրում թաքցնել հողի մեջ և տրամադրել թաքստոցի լուսանկարները: Սակայն, 2017-ի մարտի 22-ին Մայիլյանը ռազմամթերքը ինքնակամ ներկայացրել է ԱԱԾ-ին:

Նույն օրը ձերբակալվել են նաև Սանասար Գաբրիելյանը և Սամվել Բաբայանը: Ըստ ԱԱԾ-ի, հաղորդագրության մեջ նշված «Իգլայից» բացի, ևս մեկ «Իգլայի» արձակման խողովակ, իր մարտական հրթիռով, հայտնաբերվել է Հայթաղ գյուղում: ԱԱԾ -ն քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկել է նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: Հաստատվելու դեպքում այն 5-օրյա ժամկետում կուղարկվի դատարան:

Դիտվել է՝ 5779

Մեկնաբանություններ